Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 23-ի թիվ 334-Ա որոշման մեջ կատարել հետևյալ ուղղումը՝
1) Ավագանու որոշման առաջին կետում կատարել ուղղում՝ 11-010-0359-0021 ծածկագրի փոխարեն նշել 11-010-0359-0221 ծածկագիրը, որոշման երկրորդ կետում ավելացնել վարձակալության տրամադարվող հողերի ընդհանուր մեկնարկային արժեք: Որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-010-0359-0221 ծածկագրով, 0,80484 հա մակերեսով վարելահողը, 11-010-0359-0223 ծածկագրով, 0.3446 հա մակերեսով արոտավայրը, 11-010-0359-0222 ծածկագրով, 0.85049 հա մակերեսով վարելահողը:
2.Սահմանել 0.80484 հա մակերեսով վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 13 000 /տասներեք հազար/ՀՀ դրամ, 0.3446 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 3 500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 0.85049 հա մակերեսով վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 14 000 /տասնչորս հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր մեկնարկային գինը սահմանել 30500 /երեսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: |