Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղ, 11 փողոց, 2 փակուղի, 5 տուն հասցեում գտնվող, 11-010-0015-0003 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0.05265 հա և առանձնացվող 0.05265 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել`Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղ, 11 փողոց, 2 փակուղի, 5/1 հողամաս հասցեն, իսկ մնացած մասի՝ 0.05163 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Այգեձոր գյուղ, 11 փողոց, 2 փակուղի, 5 տուն հասցե:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: