Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 17.06.2025թ. N 2/փ-196 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 19 մայիսի 2025 թվականի թիվ 59-Ա որոշումը, որոշում եմ՝
1.Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 2093-Ն որոշումը՝ տալ համաձայնություն չափորոշիչը բավարարելու համար N 08042025-11-0046 սեփականության իրավունքի վկայականով, 11-048-0106-0009 կադաստրային ծածկագրով, 0.6 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Նորաշեն բնակավայրի կրթահամալիրի արևային վահանակների կառուցման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: