Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերի, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով Գոռ Ավետիսյան (մուտք՝ 2025 թվականի հունվարի 07-ի N 512/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ`
1.<<Բերդ և ընկերներ>> ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Տավուշ 1 փողոցի, թիվ 71 հասցեում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 115 կցվում է):
2.<<Բերդ և ընկերներ>> ՍՊԸ-ն պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Բերդ և ընկերներ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: