Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-014-0327-0100 ծածկագրով, 0.13747 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը:
2.Սահմանել 0.13747 հա մակերեսով արոտավայր հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 3 000 /երեք հազար/ ՀՀ դրամ: |