Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սամվել Բաբայան Մելիսի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 08-ի N 1877/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սամվել Բաբայան Մելիսի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեձոր 3 փողոցի թիվ 41 հասցեում գտնվող 78 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 234 կցվում է):
2.<<Սամվել Բաբայան Մելիսի>>անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 15600 (տասնհինգ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սամվել Բաբայան Մելիսի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: