|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
29 ապրիլի 2022 թվականի N 9 |
Աշխատանքային հանդիպում՝ Բերդի համայնքապետարանում. ներկայացվել են ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը |
Այսօր՝ ապրիլի 29-ին, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանի գլխավորությամբ, Բերդի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցել են Չինարի և Այգեպար բնակավայրերի վարչական ղեկավարներ Սամվել Սաղոյանը և Արկադի Յամուկյանը, Բերդի համանքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Մհեր Պապյանը, համայնքային ենթակայության և այլ(ուսումնական) հաստատությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն անդրադարձել է ներկա պահին համայնքի բնակավայրերում իրականացվող ճանապարհաշինական, ջրամատակարարման բարելավմանն ուղղված և այլ բնույթի աշխատանքներին:
Բերդի համանքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Մհեր Պապյանը մանրամասներ է ներկայացրել 2022թ.-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի(թվով 6 ծրագիր) վերաբերյալ:
Վերջնական քննարկումների արդյունքում՝ սուբվենցիոն ծրագրերն արժանացել են ներկաների հավանությանը:
Քննարկվել են նաև ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին առնչվող կազմակերպչական հարցեր:
|
|
|
|