Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Պարտավորեցնել <<ՓԱՐՈՍ>> հիմնադրամին լուծարել ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ներքին Կարմիր Աղբյուր, 3 փողոց, 3 նրբանցք, 3 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի՝ / N 04072023-11-0001 սեփականության իրավունքի վկայական/ <<Այգեպար>> ՍՊԸ-ի հետ՝ 29.09.2023թ. կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը:
2. Տալ համաձայնություն նույն տարածքը, նույն պայմաններով՝ տրամադրել <<ԴԵՊԻ ԱՌԱՋ>> բարեգործական հասարակական կազմակերպությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |