Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով,վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Վարագավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-060-0134-0029 ծածկագրով, 0.21282 հա մակերեսով արոտավայրը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Սահմանել 0.21282 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 6000 /վեց հազար/ՀՀ դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 13 փետրվարի 2025 թվականի N 09-Ա որոշումը |