Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Հայր և որդի Մելքումյաններ>> ՍՊԸ-ի (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 06-ի N 646/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Հայր և որդի Մելքումյաններ>> ՍՊԸ-ին տալ 2024 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Վարդանանց 1 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 163 կցվում է):
2.<<Հայր և որդի Մելքումյաններ>> ՍՊԸ-ն պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Հայր և որդի Մելքումյաններ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: