Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Չինչին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-052-0200-0007 ծածկագրով, 1.93453 հա մակերեսով վարելահողը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ: |