Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 02.02.2002թ. <<ՀՀ շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակություն փոփոխելու մասին>> N 88 որոշմամբ, որոշում եմ՝
1. Ռոբերտ Իշխանի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Մ. Խորենացու փողոց, 43/10 բնակելի տուն հասցեում գտնվող, 58.71 ք.մ մակերեսով բնակելի նպատակային նշանակության բնակելի տան նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության՝ ատամնատեխնիկական լաբարատորիայի:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: