Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Խորեն Կամենդատյան>> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2024 թվականի մայիսի 6-ի N 1007 /Դ/24) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Խորեն Կամենդատյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Ն.Կ Աղբյուր բնակավայրի 3 փ. 2 նրբ. 2 փակ. 2 հասցեում գտնվող 18 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 199 կցվում է):
2.<<Խորեն Կամենդատյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1500( մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Խորեն Կամենդատյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: