Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Աստղիկ Սպարտակի Հակոբյանը ծնվել է 1970 թ.-ի փետրվարի 7-ին, ՀՀ  Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Կրթություն․

1977-1983 թթ. սովորել է Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում:

1984-1987 թթ. ուսումը շարունակել է Այգեպարի միջնակարգ  դպրոցում: 

1989 թ.-ին ընդունվել և 1991 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումի գրքի ապրանքագիտության ֆակուլտետը՝ ապրանքագետ մասնագիտությամբ:

2014 թ.-ին ավարտել է ԵՊՀ  սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժինը՝ սոցիալական աշխատող մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն․

1993-2008թթ. աշխատել է Բերդի մշակույթի տանը՝ որպես երիտասարդական միջոցառումների կազմակերպիչ:

2010-2013թթ.՝ Բերդի արհեստագործական ուսումնարանում՝ որպես գեղմասվար:

2013-2016թթ. աշխատել է ՀՕՖ-ի Բերդի գրասենյակում՝ որպես սոցիալական աշխատող:

2016թ.-ից մինչև 2022թ.-ի նոյեմբերի 13-ը զբաղեցրել է ՀՕՖ-ի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավարի պաշտոնը:

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի(ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրամաշնորհ) «Երեխայի խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակում 2021 թ.-ի փետրվար-դեկտեմբեր ամիսներին  աշխատել է որպես երիտասարդների և երեխաների մենթոր:

Վերապատրաստման դասընթացներ․

  • 2014 թ., ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», «Սոցիալական դեպքի վարում»:
  • 2015թ., Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, «Յունիսեֆ», «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. բարեփոխումներին համընթաց»:
  • 2015թ.,  ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն, «Համայնքային զարգացում, հայեցակարգ և մեթոդներ»:
  • 2018թ. «Save the Children»,  «Երեխաների դեմ բռնությունների և սոցիալական աշխատանքի սկզբունքներ»:
  • 2018թ., Կիրառական հոգեբանության կենտրոն,  «Հոգեբանական տրավմա և ռեաբիլիտացիա»:
  • 2018թ., «Միացյալ ձայն՝ հանուն սոցիալական պետության»:
  • 2019թ., ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», «Childran's Accelerated Trauma Technique» (CATT):
  • 2020թ. Կրթական-տեղեկատվական դասընթացների ծրագիր(Տավուշ):
  • 2021թ. Դասընթացավարների դասընթացավար, «Բանավեճը որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ»:
  • 2021թ. «Ռազմավարական պլանավորում, կազմակերպական զարգացում, ֆոնդահայթայթում, մրցունակ ծրագրերի մշակում, կառավարում»:
  • 2021թ. «Երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների մասնագիտական ինքնախնամքի կարողությունների զարգացում»:
  • 2021թ. Առաջին հոգեբանական օգնություն:
  • 2021թ. Վերապատրաստման դասընթացներ՝ հետևյալ թեմաներով. առաջնորդություն, համագործակցություն, մարդու իրավունքներ, բնապահպանություն, խաղաղաշինություն, ջատագովություն:
  • 2022թ. «Քաղաքացիական կրթություն`ուսուցանողների համար»:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝(0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59
Էլ. փոստ՝berd.tavush@mta.gov.am
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

11

Լիազորությունների

Սկիզբ՝13/11/2022
Ավարտ՝13/11/2027

Կուսակցություն

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner