Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Անահիտ Ադամյան>> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1925/Դ/25) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Անահիտ Ադամյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 4-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, Ն.Կ Աղբյուր 1փ.3 հասցեում գտնվող 25 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 231 կցվում է):
2.<<Անահիտ Ադամյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք 3000( երեք հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Անահիտ Ադամյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: