Սեպտեմբերի 3-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, Բերդի համայնքապետարանում կայացել է  համայնքի՝  ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրին մասնակցությանը վերաբերող հանրային քննարկում: 
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը հանգամանորեն ներկայացրել են «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը: 
Ծրագիրն ունի 3 բաղադրիչ.
Առաջին՝ «Հանրային ծառայությունների բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել թվով 3 աղբատար մեքենա, 1 տեխօգնության ամենագնաց պիկապ՝  համալրված սարքավորումներով, 1 էքսկավատոր-բեռնիչ, 1 մինիամբարձիչ՝ իր լրացուցիչ կցորդներով: 
Երկրորդ՝ «Էներգախնայողություն»  բաղադրիչի շրջանակում նախատեսվում է համայնքային ենթակայության՝ թվով 20 շենք-շինությունների վրա տեղադրել 350 ԿՎ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: 
Երրորդ՝ «Աջակցություն համայնքի գյուղատնտեսությանը»  բաղադրիչի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 3-4-րդ քարշակ դասի անիվավոր տրակտոր՝ գութանով և գրեյդերային շերեփով: 
Հանրային քննարկման բոլոր մասնակիցները կողմ են քվեարկել ծրագրին: 
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, Բերդի համայնքապետարանի ֆինանսական ներդրմամբ: 
Ծրագրի ընդհանուր արժեքը  347, 590,000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է   34, 759, 000 ՀՀդրամ: