Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, հաշվի առնելով <<ՀԷՑ>> ՓԲԸ-ի կողմից լիազորված <<Վոլիոս նախագծային ինստիտուտ>> ՓԲԸ-ի թիվ ՎՆ-ՇԹ-2325-01/11/2024 թվականի դիմումը, որոշում եմ`
1.<<ՀԷՑ>> ՓԲԸ-ին տալ Տավուշի մարզ, Բերդ համայնք, ՙՙԲերդ-2՚՚ 10ԿՎ ուղղության Տ-5005 և Տ-5009 ՏԵ-ների էլ. սնուցման համար նոր 10 կվ և 0.4 ԿՎ օդային գծերի կառուցման աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն։
2․<<ՀԷՑ>> ՓԲԸ-ն պարտավոր է Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքներն սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ՀԷՑ>> ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: