Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հաշվի առնելով Ասլան Թորգոմի Չոբանյանի 2085/Դ/24-15/08/2024թ. դիմումը, որոշում եմ`
1. Ասլան Թորգոմի Չոբանյանին և Էլեն Ֆելիքսի Պետրոսյանին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 11-րդ փողոց, 20 բնակելի տուն հասցեում (ծածկագիր՝ 11-014-0066-0058) գոյություն ունեցող անավարտ բնակելի տան ավարտին հասցնելու և բաց պատշգամբի կառուցման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2. Ասլան Թորգոմի Չոբանյանը և Էլեն Ֆելիքսի Պետրոսյանը պարտավոր են Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․ Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ասլան Թորգոմի Չոբանյանին և Էլեն Ֆելիքսի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: