Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23 -ի N 217 -Ն որոշման և հիմք ընդունելով <<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 3072Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Չինարի 17 փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 14,94 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 299 կցվում է):
2.<<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: