Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Կամո Բաբայան Իվանի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 07-ի N 231/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Կամո Բաբայան Իվանի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 3Ա հասցեում գտնվող 59,4 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 61 կցվում է):
2.<<Կամո Բաբայան Իվանի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 26000 (քսանվեց հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Կամո Բաբայան Իվանի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: