Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-002-0323-0001 ծածկագրով, 0.10841հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգին:
2.Սահմանել 0.10841 հա մակերեսով խաղողի այգու տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 3000 /տասնմեկ հազար/ ՀՀ դրամ: |