Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 435
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի <<ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, 

Բերդ համայնքիավագանին որոշում է`

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում,2 – ում և 6-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

Համաձայն 30 հոկտեմբերի 2024 թվականի Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի միջև կնքված թիվ Բ-ԴՄ-2024   պայմանագրի թիվ մեկ համաձայնագրի՝ Մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով, հիմքընդունելով  ՀՀ կառավարության15.07.2021թ. թիվ 1169-Նորոշումը 3965,0 հազար  (Երեք միլիոն ինը հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում Համայնքին՝ սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զինծառայողծնողի, ռազմական գործողուղություններին մասնակցած ծնողի, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով:

Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում՝ Նախադպրոցական կրթություն հոդվածում (Հավելված 2, տող 2911, 09.01.01., Հավելված 6, 09.01.01., հոդված 4637):

Համաձայն 04 նոյեմբերի 2024 թվականի Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի միջև կնքված թիվ Բ-ԴՄ-2024   պայմանագրի, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի28-ի թիվ 2323-Նև 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1341-Ն որոշումները Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 792 600 (յոթ հարյուր իննսուներկու հազար վեց հարյուր)ՀՀ դրամ է տրամադրում Բերդի համայնքապետարանին՝ արտադպրոցական հաստատություններում դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված մանկավարժներին լրավճար վճարելու նպատակով, որի կատարման վերջնաժամկետ է  համարվում ս/թ դեկտեմբերի 25-ը:

Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում՝ Նախադպրոցական կրթություն հոդվածում (Հավելված 2, տող 2951, 09.5.01., Հավելված 6, 09.5.01., հոդված 4111):

Համաձայն ՀՀ կառավարության 05.12.2024թվականի թիվ 1923 Ն և 12.12.2024թվականի թիվ 1978Ն որոշման՝ Բերդ համայնքին հատկացվել է կապիտալ սոուբվենցիա 137806.2հազար դրամ/մեկ հարյուր երեսունյոթ միլիոն ութ հարյուր վեց/ ՀՀ դրամ՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար:

1.Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքների համար հատկացվել է 53292.9 հազար դրամ, նշված ծրագրի արժեքը կազմել 72264.9 հազար դրամ, որից 18972.0 հազար դրամը նվիրատվության կարգով տրամադրել է Հրայր և Աննա Հովնանյաններ բարեգործական հիմնադրամը:

2.Նավուր բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 18977.3 հազար դրամ:

3.Բերդ համայնքի մանկապարտեզների կապիտալ վերոնորգման աշխատանքների համար հատկացվել է 65536.0 հազար դրամ:

2024թ հսատատված սուբվենցիոն ծրագրերի ծախսերի իրականացման համար  հաստատված բյուջեի ա/եկամուտների ֆոնդային  մասի/հատված 1/ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր  1392 տողը ավելացնել 80000,0 հազար դրամով.

բ/ ծախսերի ֆոնդային  մասի/հատված 2/  գործառնական դասակարգման  բաժին 04, խումբ 05, դաս 01/ճանապարհային տրանսպորտ/  2451 տողը  ավելացնել 63000,0 հազար դրամով ճանապարհների տուֆապատման և սալիկապատման համար և ծախսերի  գործառնական դասակարգման  բաժին 09, խումբ 01, դաս 01/Նախադպրոցականկրթություն/  2911 տողը  ավելացնել 17000,0 հազար դրամով՝մանկապարտեզների վերանորոգման համար: Սույն որոշումը բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ  նվազեցում չի նախատեսում:

Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 161535,8 հազար դրամով և հաստատել.

ա) եկամուտների մասով՝ 1851970,5հազար դրամ,
 բ) ծախսերի մասով՝ 2033871,2 հազար դրամ,


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(120.91 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner