Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինարի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության 0.49985 հա մակերեսով՝ 11-051-0128-0009 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել՝ 1 180 000 /մեկ միլիոն հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: |