Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-3 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, որոշում եմ՝
1.Բերդ համայնքի, գյուղի վարչական սահմաններում գտնվող, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 11-060-0134-0001 ծածկագրով հողամասից առանձնացվող, 1.43414 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության չորրորդ գնահատման խմբի անջրդի վարելահողը Բերդ համայնքի Վարագավան գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-060-0134-0028 ծածկագրով, 1.43414 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նշանակության վարելահողերից, գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների, պտղատու այգու(կորիզավոր), հողատեսքի գնահատման չորրորդ խումբ:
2..Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: