Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման և հիմք ընդունելով <<Վրեժ Խաչատրյան Յուրայի>> անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 20-ի N 849/Դ/22), որոշում եմ՝
1.<<Վրեժ Խաչատրյան Յուրայի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2022 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Այգեստան փողոցի թիվ 27Ա հասցեում գտնվող 40 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 220 կցվում է):
2.<<Վրեժ Խաչատրյան Յուրայի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 20000 (քսան հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Վրեժ Խաչատրյան Յուրայի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: