Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արտակ Ավագյանի (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 29-ի N 1356/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Արտակ Ավագյանին տալ 2025 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի,4 փողոց, թիվ 11 հասցեում 52,44 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի կամ դրանց նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 195 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Արտակ Ավագյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 7800 (յոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արտակ Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: