Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինարի, 11-051-0128-0009 ծածկագրով, 0.49985 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության հողամասը, 11-051-0103-0129 ծածկագրով, 0.11439 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը, 11-051-0103-0130 ծածկագրով, 0.10527 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Սահմանել 0.49985 հա մակերեսով խոտհարք հողամասի մեկնարկային գինը 1 180 000 /մեկ միլիոն հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ, 0,11439 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը 360 000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ, 0.10527 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը՝ 340 000 /երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1 880 000/մեկ միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |