02.09.25
Կայնալու է հանրային լսում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ -ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նորաշեն բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։
|
|
02.09.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
|
|
01.09.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Ընդունեք անկեղծ ու ջերմագին բարեմաղթանքներս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սա բացառիկ օր է, որն ընդգծում է կրթության անփոխարինելի դերն ինչպես յուրաքանչյուրիս կյանքում, այնպես էլ համայնքի, երկրի կայուն զարգացման գործում։ Թանկագի՛ն մանկավարժներ, Ձեր հոգու անսպառ լույսն ու ջերմությունն անշահախնդրորեն նվիրելով ձեր աշակերտներին` դուք շարունակաբար ձևավորում եք այն սերունդը, որը կկերտի մեր երկրի վաղվա օրը։ Երախտապարտ եմ ձեր անտրտունջ աշխատանքի և անմնացորդ նվիրման համար։Թո՜ղ նոր ուսումնական տարին նշանավորվի ստեղծագործ, արգասաբեր աշխատանքով, մասնագիտական նվաճումներով ...
Մանրամասն |
|
18.08.25
Բարի լույս, Այգեձո՜ր. կայանալու է զուռնայի 13-րդ փառատոնը
|
Օգոստոսի 19-ին` ժամը 11:00-ին, երաժիշտ Նորայր Քարտաշյանի նախաձեռնությամբ Այգեձոր գյուղի միջն. դպրոցի բակում արդեն 13-րդ անգամ տեղի է ունենալու «Բարի լույս, Այգեձոր» անվամբ զուռնայի փառատոնը: Փառատոնը կայանալու է Բերդի համայնքապետարանի աջակցությամբ։ Մասնակցեք ամենահիշարժան «Բարի լույս»-ին Այգեձորում` վայելելով հայկական ազգային երաժշտությունը Նորայր Քարտաշյանի և Տորք նվագախմբի կատարմամբ։
|
|
16.08.25
կայացել է միջոցառում՝ նվիրված Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին
|
Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Փոլադյանների ընտանիքի աջակցությամբ` այսօր՝ օգոստոսի 16-ին, Բերդի մշակույթի տանը կայացել է միջոցառում՝ նվիրված նախկին Շամշադինի շրջանի ՀԿԿ շրջկոմի 1-ին քարտուղար, պետական-կուսակցական ականավոր գործիչ Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին:Բացման խոսքով խոսքով հանդես է եկել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը՝ նշելով. «Մեր տարածաշրջանն ունեցել է վառ անհատներ, ովքեր դարձել են ժամանակի շարժիչ ուժը, ծաղկեցրել, շենացրել հայրենիքն ու պետությունը՝ անուն ու ժառանգություն թողնելով մեզ և գալիք սերունդներին: Այսօր պատիվ ունենք նշելու մեր համայնքի արժանապատիվ զավակ, նախկին Շամշադինի շրջանի ՀԿԿ շրջկոմի 1-ին քարտուղար, պետական և տնտեսական ականավոր գործիչ Արշալույս ...
Մանրամասն |
|
15.08.25
Ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ համայքնի բնակավայրերում
|
Ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման, հարթեցման և խճապատման աշխատանքները շարունակվում են:
|
|
15.08.25
Վերանորոգվել է Նորաշենի խմելու ջրագծի վթարված հատվածը
|
Նորաշենի խմելու ջրագծի՝ «Հասմիկասար» հանդամասի տարածքում գտնվող հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել էր գյուղի ջրամատակարարումը: Վթարը տեղի էր ունեցել նոր ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքում: «Բերդի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների՝ օրեր շարունակ դժվարին պայմաններում իրականացրած աշխատանքների արդյունքում ջրագծի վթարված հատվածը վերանորոգվել է, և առաջիկայում հնարավոր կլինի վերականգնել գյուղի ջրամատակարարումը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |