08.05.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, Սիրով շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: Չափազանց մեծ ու նշանակալի է ձեր ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման, կայացման, բանակաշինության, սահմանների պաշտպանության գործում: Գլուխ եմ խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների հիշատակի առաջ: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ձեր կարևոր առաքելությունը պատվախնդրորեն իրականացնելու համար: Մաղթում եմ քաջառոջություն և անսպառ եռանդ, որպեսզի շարունակեք ձեր բարձր նկարագրով և հայրենասիրական գաղափարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին:
|
|
07.05.25
Մայիսի 9-ին Բերդ քաղաքում կայանալու է «Տավուշը հիշում է...» խորագրով միասնական միջոցառում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ Բերդ համայնքը հանդիսավորությամբ նշելու է Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ վերահաստատելով, որ մեր պապերի սխրանքը չի մոռացվել: Մայիսի 9-ին Բերդ քաղաքում կայանալու է «Տավուշը հիշում է...» խորագրով միասնական միջոցառում, որին մասնակցելու են Բերդ համայնքի բոլոր՝ 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը. Ժամը 10:30-ին՝ Մաշտոցի փողոցի՝ Բերդի թիվ 3 դպրոցի հարակից տարածքից կմեկնարկի հանդիսավոր քայլերթ` դեպի համայնքապետարանի հարակից հրապարակ։ Հրապարակում կկայանա տոնական միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձինԵրթի ...
Մանրամասն |
|
06.05.25
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 17:00-ին, Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճում կայանալու է «Հաղթանակս Բերդի պես է» խորագրով համերգ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Մասնակցությամբ՝ «Մի Սար» նվագախմբի, Մենակատար՝ Կարապետ Մանուկյան, Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արևիկ Թանաշեան: Համերգը կայանալու է Բերդի համայնքապետարանի աջակցությամբ։ Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:
|
|
04.05.25
Համապետական շաբաթօրյակը՝ Բերդ համայնքում
|
Համապետական շաբաթօրյակի շրջանակում Բերդ քաղաքում և համայնքի բոլոր գյուղական բնակավայրերում մաքրվել ու բարեկարգվել են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը... Աշխատանքների ընթացքն ամփոփ ներկայացված է մեր լուսանկարային ռեպորտաժում:
|
|
02.05.25
Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր է հանձնել «Պարի լեզուն՝ Տավշո շնչով» խորագիրը կրող պարի փառատոնի մասնակից պարուսույցներին
|
Նախօրեին Բերդի մշակույթի տանը կայացել է «Պարի լեզուն՝ Տավշո շնչով» խորագիրը կրող պարի փառատոն, որին մասնակցել է համայնքում գործող բոլոր պարային խմբերը ներկայացնող շուրջ 270 երեխա: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն այսօր հյուրընկալել է մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանին և փառատոնի մասնակից պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներին ու պարուսույցներին: Համայնքի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նրանց և պարգևատրել շնորհակալագրերով՝ ազգային արժեքների պահպանմանը, փոխանցմանը, Բերդի տարածաշրջանում պարարվեստի զարգացմանը միտված գործունեության, Սաթիկ Արզումանյանին՝ նաև Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս Բերդ համայնքի մշակութային արժեքները պատվով ներկայացնելու ...
Մանրամասն |
|
01.05.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ
|
Հարգելի' հայրենակիցներ, Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ Բոլոր ժամանակներում հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատել աշխատանքը՝ ընդգծված հարգանքի ու մեծարանքի արժանացնելով աշխատող, արարող մարդուն: Աշխատանքը և աշխատավորին փառաբանելու կոչված այս տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու յուրաքանչյուրիդ դերը պետության զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման գործում: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ` ձեր ամենօրյա ջանքերի արդյունքում ստեղծած արժեքների համար՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը կարևոր ներդրում է բարեկեցիկ ու հուսալի ապագայի կերտման ճանապարհին: Մաղթում եմ ձեզ անսպառ ներշնչանք և բազմապատկված ...
Մանրամասն |
|
30.04.25
Ուշադրություն. մայիսի 3-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր
|
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր։
Բարեկարգվելու են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները:
Համապետական շաբաթօրյակն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով ակնկալում ենք համայնքի բնակիչների, բնակավայրում գործող հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը բարեկարգման և մաքրման աշխատանքներին:
Մեր համայնքի և շրջակա միջավայրի մաքրության պահպանման համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |