|
05.11.25
Մեկնարկել է Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը
|
|
Մեկնարկել է Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը: Սիրելի՛ երիտասարդ,Եթե դու՝16-35 տարեկան ես,բնակվում ես Բերդ համայնքի 17 բնակավայրերից որևէ մեկում,հավատում ես, որ կարող ես դառնալ մեծ փոփոխության մասնակից,նախաձեռնող ես,ցանկանում ես ակտիվորեն ներգրավված լինել համայնքի զարգացման գործընթացներում,նպաստել խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման արդյունավետ ու կառուցողական ուղիների բացահայտմանը,մասնակցել ռազմավարությունների մշակմանը,ուզում ես քո ներդրումն ունենալ մեր ապագայի կերտման գործում,ապա սա հենց քո՛ հնարավորությունն է: Միացիր, արտահայտի՛ր քո կարծիքը, առաջարկի՛ր լուծումներ ու դարձիր այն փոփոխության մասը, որին սպասում ենք բոլորս։ Քո ձայնը կարևոր ...
Մանրամասն |
|
|
05.11.25
Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
|
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել: Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և գնումների բաժնի պետ Տիգրան Ավալյանը, համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
|
|
|
04.11.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
|
|
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։Ձեր աշխատանքը մարդասիրական առաքելություն է՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց բարեկեցությանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և սոցիալական արդարության կառուցմանը:Ձեր նվիրումը, հոգատար և սրտացավ վերաբերմունքը հույս ու հավատ են ներշնչում հազարավոր մարդկանց, որոնք ամենաշատն ունեն աջակցության և խրախուսանքի կարիք:Ձեր հետևողական աշխատանքը կարևոր ներդրում է համերաշխ, ուժեղ, առողջ և կայուն հասարակություն կառուցելու գործում:Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ձեր մասնագիտական գիտելիքները ծառայեցնել մարդուն և հասարակությանը:Չափազանց բարձր գնահատելով ձեր ...
Մանրամասն |
|
|
04.11.25
Իրազեկում. գործարկվելու է շչակ
|
|
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Նորաշեն բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին գործարկվելու է շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
|
31.10.25
Հանրային լսում. ներկայացվել է Բերդ համայնքի 2026 թ.-ի բյուջեի նախագիծը
|
|
Այսօր` հոկտեմբերի 31-ին, համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ համայնքապետարանում կայացել է Բերդ խոշորացված համայնքի 2026 թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսում։Հանրային լսմանը ներկա են եղել համայնքի ղեկավարի տեղակալները, ներկայացուցիչներ համայնքապետարանի աշխատակազմից, համայնքային ենթակայության հիմնարկներից, հասարակական կազմակերպություններից, այլ քաղաքացիներ:Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը ողջունել է ներկաներին՝ իր երախտագիտությունը հայտնելով ակտիվ մասնակցության, ներգրավվածության և բյուջետային գործընթացների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար:Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է Բերդ համայնքի 2026 թ.-ի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնական ծրագրերն ...
Մանրամասն |
|
|
30.10.25
Համայնքի ղեկավարը մասնակցել է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի մրցանակաբաշխության միջոցառմանը
|
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մասնակցել է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի մրցանակաբաշխության միջոցառմանը, որը կայացել է Իջևանի գինու-կոնյակի գործարանի նորաբաց հնագիտական թանգարանում: Մրցույթը նախաձեռնել էին «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել մեր տարածաշրջանի թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։ Տավուշի մարզի դպրոցականները տարբեր ձևաչափերով ներկայացրել էին իրենց բնակավայրերի պատմությունը, բնությունն ու մարդկանց․ այս ամենը մայրենի բարբառով։ Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հատուկ մրցանակ է հանձնել մրցույթի մասնակից, Չինչինի միջնակարգ դպրոցի աշակերտներ Դավիթ և Լիլիթ Բուդուրյաններին՝ ...
Մանրամասն |
|
|
30.10.25
«Մեր ծյորի համն ու հոտը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Տավուշի ոչ նյութական մշակութային ժառանգությանը
|
|
«Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում այսօր կայացել է «Մեր ծյորի համն ու հոտը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Տավուշի ոչ նյութական մշակութային ժառանգությանը:Միջոցառումն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Բերդի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:Միջոցառման մեկնարկին Այգեձորի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը Տերունական աղոթք է հնչեցրել:Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր ելույթում ընդգծել է ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման և փոխանցման կարևորությունը. «Յուրաքանչյուրիս առաքելությունն է ոչ միայն ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |