13.10.25
Իրազեկում. Այգեպարում կգործարկվի շչակ
|
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Այգեպար բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստնալ:
|
|
10.10.25
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական այցելել է Բերդ համայնք
|
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական այսօր՝ հոկտեմբերի 10-ին, այցելել է Բերդ համայնք: Այցի նպատակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի և «Պահապան » հիմնադրամի կողմից Բերդում կառուցվող սոցիալ-կրթական կենտրոնի շինարարության առաջին փուլի ամփոփումն էր: Դեսպանին դիմավորել են համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը և Բերդի տարածաշրջանի հոգևոր դասը: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել դեսպան Աոկի Յուտակային այցի և հատկապես Բերդ համայնքում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար.«Ձեր երկրի աջակցությամբ ...
Մանրամասն |
|
09.10.25
Շարունակվում են դաշտամիջյան և ներբնակավայրային ճանապարհների բարեկագման աշխատանքները
|
Համայնքի բնակավայրերում շարունակվում են դաշտամիջյան և ներբնակավայրային ճանապարհների բարեկագման, հարթեցման, խճապատման աշխատանքները, որոնք իրականացնում է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը: Լուսանկարները՝ Վերին Ծաղկավանից, Պառավաքարից:
|
|
08.10.25
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցԴավիթ Չիլինգարյանը գույք է նվիրաբերել մարզադպրոցին
|
Ռուսաստանաբնակ մեր հայրենակից, Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նախկին սան Դավիթ Չիլինգարյանը գույք(սեղաններ և աթոռներ) է նվիրաբերել մարզադպրոցին: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը պարգևատրել է Դավիթ Չիլինգարյանին շնորհակալագրով՝ աջակցության, ցուցաբերած հոգատարության և սրտացավության համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակցին՝ մարզադպրոցի սաների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում ունեցած ներդրման համար:
|
|
07.10.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
|
Սիրելի՛ գրադարանավարներ,Գրադարանային համակարգի աշխատակիցներ,Ջերմագին բարեմաղթանքներս եմ հղում ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։Ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաներն աննախադեպ արագությամբ են զարգանում, գրադարանները շարունակում են պահպանել իրենց չափազանց կարևոր դերը կիրթ ու զարգացած հասարակություն ձևավորելու գործում:Շարունակում են մնալ այն եզակի հաստատությունները, որոնք պահպանում են հայ և համաշխարհային մեծերի գրական ժառանգությունը, պատմությունը, անցյալը՝ դառնալով նաև յուրահատուկ կամուրջ ժամանակների միջև:Սիրելի՛ գրադարանավարներ,Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեզ մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար:Բացառիկ է ձեր դերը գրադարանի անհատնում ...
Մանրամասն |
|
06.10.25
Իրազեկում. գործարկվելու է շչակ
|
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
Ժամը 12:00-ին գործարկվելու է շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
05.10.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Թանկագի՛ն ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Ուսուցչի օրը ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը, ևս մեկ հնարավորություն է՝ խոնարհումով ու երախտագիտությամբ վերահաստատելու ձեր բացառիկ առաքելության կարևորությունը, գնահատելու և արժևորելու ձեր անսահման նվիրումն ու կրթության ոլորտում ներդրած անգնահատելի ավանդը: Ձեր աշակերտների, սաների համար դառնալով պայծառ փարոս գիտելիքի ու կրթության ճանապարհին՝ դուք սերմանում եք նաև կարևոր մարդկային արժեքներ, ձևավորում աշխարհայացք և արժեհամակարգ, նպաստում հասարակության զարգացմանը, կառուցում պետության ապագան: Անուրանալի է ձեր ներդրումը նաև հայրենասեր սերունդ դաստիարակելու և ազգային ինքնության պահպանման գործում: Սիրելի՛ մանկավարժներ, Ակնածանքով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |