06.10.25
Իրազեկում. գործարկվելու է շչակ
|
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
Ժամը 12:00-ին գործարկվելու է շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
05.10.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Թանկագի՛ն ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Ուսուցչի օրը ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը, ևս մեկ հնարավորություն է՝ խոնարհումով ու երախտագիտությամբ վերահաստատելու ձեր բացառիկ առաքելության կարևորությունը, գնահատելու և արժևորելու ձեր անսահման նվիրումն ու կրթության ոլորտում ներդրած անգնահատելի ավանդը: Ձեր աշակերտների, սաների համար դառնալով պայծառ փարոս գիտելիքի ու կրթության ճանապարհին՝ դուք սերմանում եք նաև կարևոր մարդկային արժեքներ, ձևավորում աշխարհայացք և արժեհամակարգ, նպաստում հասարակության զարգացմանը, կառուցում պետության ապագան: Անուրանալի է ձեր ներդրումը նաև հայրենասեր սերունդ դաստիարակելու և ազգային ինքնության պահպանման գործում: Սիրելի՛ մանկավարժներ, Ակնածանքով ...
Մանրամասն |
|
04.10.25
Եղնիկասար» հանդամասում կառուցված մատուռում հանգանակված գումարը նվիրաբերվել է մի քանի մանկապարտեզների
|
Մովսես բնակավայրի «Եղնիկասար» հանդամասում Իլյազ և Ժենյա Վանեսյանների հիշատակին կառուցված հուշահամալիրին կից մատուռում հանգանակված գումարը նվիրաբերվել է «Մովսեսի Ժենյա Խաչատրյանի անվան մանկապարտեզ», «Արծվաբերդի մանկապարտեզ», «Նորաշենի մանկապարտեզ», «Նավուրի մանկապարտեզ», «Բերդի թիվ երկու մսուր-մանկապարտեզ», «Բերդի թիվ երեք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին և «Այգեպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուսաստանաբնակ մովսեսցիներին՝ համայնքի նկատմամբ հոգածության և շարունակական աջակցության համար:
|
|
03.10.25
Համայնքապետարանը ձեռք է բերել նոր աղբամաններ
|
Մշտապես կարևորելով մաքուր և բարեկարգ միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը և նպատակ ունենալով բարելավել աղբահանության գործընթացը՝ համայնքապետարանը ձեռք է բերել նոր աղբամաններ, որոնք արդեն տեղադրվել են մի շարք հատվածներում: Հարգելի՛ հայրենակիցներ, Մաքուր ու առողջ միջավայրը ձևավորվում է համատեղ քայլերով և համատեղ պատախանատվությամբ. այն յուրաքանչյուրիս հոգածության ու հետևողականության արդյունքն է: Հիշեցում. Աղբի տեղն աղբամանն է:
|
|
01.10.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
|
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ: Այսօր կրկին արտահայտում ենք մեր երախտագիտությունն ու ակնածանքը ձեր հանդեպ, արժևորում ձեր անցած ուղին ու փորձառությունը, սերունդներին փոխանցած արժեքները: Ձեր հարուստ կենսափորձը մեզ համար ուղեցույց է, ձեր խորհուրդները՝ կարևոր պատգամներ: Վստահեցնում եմ, որ մենք մշտապես ձեր կողքին ենք՝ ձեզ հուզող խնդիրների մասին լսելու և հնարավորինս աջակցելու պատրաստակամությամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հարազատների ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրված օրեր, ձեր ընտանիքներին՝ բարեկեցություն և երջանկություն: Դուք արժանի եք խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի։
|
|
28.09.25
Վարագա Սուրբ Խաչի տոն. ուխտագնացություն՝ դեպի Նոր Վարագավանք
|
Այսօր` սեպտեմբերի 28-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Վաղ առավոտից Հայաստանի տարբեր բնակավայրերից ուխտավորներ են այցելել Նոր Վարագավանք: Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը Սուրբ և Անմահ պատարագ է մատուցել։ Հավարտ պատարագի` կատարվել է Անդաստանի կարգ, և Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնվել են պատմական Տավուշ աշխարհի 4 ծագերը։ Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել նաև մշակութային միջոցառում, որը կազմակերպել է «Տավուշ» հայրենակցական միությունը։ Ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Տավուշ» հայրենակցական միության անդամները, պաշտոնատար այլ ...
Մանրամասն |
|
27.09.25
Հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայողների հիշատակին
|
Բերդի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայողների հիշատակին: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը նահատակների հոգիների հանգստության համար աղոթք է բարձրացրել: Փա՛ռք բոլոր ժամանակներում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիներին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |