14.08.25
Ավարտվել է «1000 Վահան» հիմնադրամի դասընթացը՝ նվիրված հայոց տոնածիսական մշակույթին
|
«1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը Բերդ համայնքի 17 բնակավայրերի մշակույթի տների կազմակերպիչների և կրթամշակութային ոլորտում գործունեություն ծավալող ներկայացուցիչների մասնակցությամբ 40-ժամյա դասընթաց է անցկացրել՝ նվիրված հայոց տոնածիսական մշակույթին: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը նախաձեռնությունն իրականացնելու համար իր երախտագիտությունն է հայտնել «1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին, այնուհետև պարգևատրել շնորհակալագրով՝ Բերդ համայնքում հայոց տոնածիսական ավանդույթների պահպանման և փոխանցման գործում ունեցած ներդրման համար: Ամփոփիչ օրվա ընթացքում հայկական տարազի մասին դասախոսությամբ է հանդես եկել Սարդարապատի ...
Մանրամասն |
|
13.08.25
Համայնքի տեխնիկական պարկը համալրվել է նոր, ժամանակակից ամենագնաց ավտոմեքենայով
|
Բերդ համայնքի տեխնիկական պարկը համալրվել է նոր, ժամանակակից ամենագնաց ավտոմեքենայով: Ավտոմեքենան ձեռք է բերվել «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի, «Ջինջ» ՍՊԸ-ի և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ: Այն զգալիորեն կբարելավի համայնքում կոմունալ-կենցաղային ծառայությունների կազմակերպման գործընթացը: Ամենագնաց ավտոմեքենայի արժեքը 12 900 000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 2 940000 ՀՀ դրամ:
|
|
13.08.25
Ճանապարհների բարեկարգման աշխատանքները շարունակվում են
|
Ներբնակավայրային(թաղամասային) ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա պարբերականությամբ:
|
|
12.08.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա առթիվ
|
Առանձնահատուկ սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Չափազանց բարձր եմ գնահատում ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը համայնքի զարգացման գործընթացներում, ձեր անսահման ներուժը, ստեղծագործ, նորարար միտքն ու նախաձեռնողականությունը, որոնք այսօր կերտում են մեր երկրի վաղվա օրը։ Վստահեցնում եմ, որ համայնքը մշտապես ձեր կողքին է՝ ձեր ծրագրերն ու նախաձեռնություններն իրականացնելու ճանապարհին: Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն, գաղափարները կյանքի կոչելու վճռականություն և հավատ սեփական ուժերի հանդեպ:
|
|
11.08.25
Կայանալու է միջոցառում՝ նվիրված Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի մշակույթի տանը կկայանա միջոցառում՝ նվիրված նախկին Շամշադինի շրջանի ՀԿԿ շրջկոմի 1-ին քարտուղար, պետական-կուսակցական ականավոր գործիչ Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:
|
|
10.08.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
|
Հարգելի' շինարարներ,շինարարության բնագավառի սիրելի՜ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Հայ ժողովուրդն աշխարհին ճանաչելի է դարձել նաև իր շքեղ տաճարներով, վանքերով ու խաչքարերով, անառիկ, անխորտակելի բերդերով ու ամրոցներով։Հայկական ճարտարապետությունն` իր հարուստ ժառանգությամբ ու ավանդույթներով, դարձել է մեր ազգային դիմագծի անբաժանելի մասը:Միանգամայն օրինչափ է շինարարի մասնագիտության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը նաև մեր ժամանակներում:Հարգելի՜ շինարարներ,Ձեր մասնագիտությունը մեր համայնքի, երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից մեկն է։Ձեր տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեր բնակավայրերը շարունակաբար վերափոխվում են` դառնալով ավելի հարմարավետ ու ...
Մանրամասն |
|
09.08.25
Թեմական մեծ ուխտերթ` դեպի Նոր Վարագավանք
|
Եփեսոսի Սուրբ Ժողովի 200 հայրապետների (431 թ.) տոնի կապակցությամբ այսօր` օգոստոսի 9-ին, Տավուշի թեմի ողջ հոգևոր դասը` օրհնությամբ և առաջնորդությամբ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, ուխտերթով շարժվել է դեպի Նոր Վարագավանք վանական համալիր։ Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Նոր Վարագավանքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Եղիա քահանա Փահլևանյանի ձեռամբ։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ հանդիսապետությամբ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի` կատարվել է Անդաստանի կարգ։ Պատարագին մասնակցել է Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Բերդի մշակույթի տան պարի խումբը հանդես է եկել ազգային պարերի կատարմամբ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |