01.08.25
Համայնքի ղեկավարը պարգևատրվել է պատվոգրով
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը «Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 2025թ. մայիսի 9-ին Բերդի տարածքում «Անմահ գունդ» հայրենասիրական երթը բարձր մակարդակով կազմակերպելու, երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության գործընթացը բարձր հիմքերի վրա դնելու և 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ:---------Հիշեցնենք, որ Բերդ համայնքը մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշել Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը:Կայացել է հանդիսավոր քայլերթ, որին մասնակցել են Բերդ համայնքի բոլոր՝ 17 բնակավայրերի ...
Մանրամասն |
|
31.07.25
Մշակույթի տների համար ձեռք է բերվել ժամանակակից լուսաձայնային տեխնիկա
|
Բերդի համայնքապետարանի միջոցներով համայնքի մշակույթի տների համար ձեռք է բերվել ժամանակակից լուսաձայնային տեխնիկա(այդ թվում՝ ակտիվ բարձրախոսներ, խոսափողեր, թվային միքշերային վահանակ, լուսային շարժական լեդ էֆֆեկտներ և այլն):
|
|
28.07.25
Կայացել է հայրենասիրական և սիրված երգերի երեկո
|
Մեր հայրենակից, երգիչ-երգահան Տիգրան Դարբինյանի և Բերդի երիտասարդների նախաձեռնությամբ, համայնքապետարանի աջակցությամբ` հուլիսի 26-ին կայացել է հայրենասիրական և սիրված երգերի երեկո։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել երգիչ-երգահաններ Տիգրան Դարբինյանին, Խաչիկ Արենցուն, երգիչներ Հայկ Սարգսյանին, Համոյին(Հմայակ Ադիյան) և Սիփան Հովհաննիսյանին` Վարդավառի նախօրեին համայնքի բնակիչներին ջերմություն և բարձր տրամադրություն փոխանցելու համար։ Տիգրան Դարբինյանը նշել է, որ Բերդ համայնքի հանդիսատեսի համար ելույթ ունենալը մանկության երազանք է եղել։ Նա հավաստիացրել է, որ նմանաբնույթ նախաձեռնությունները շարունակական են լինելու։
|
|
27.07.25
Վարդավառը՝ Բերդում
|
Բերդի համայնքապետարանի, Բերդի մշակույթի տան և ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի համագործակցությամբ այսօր համայնքապետարանի դիմահայաց հրապարակում Վարդավառին նվիրված միջոցառում է կայացել: Այն ուղեկցվել է ջրոցի խաղերով՝ ջրցան մեքենաների մասնակցությամբ, փրփուրով շոուով, ժամանցային ծրագրով, ազգային պարերով: Վարդավառին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև համայնքի բնակավայրերում՝ մշակույթի տների և ՀՀ ՆԳՆ ՔՊՎ ՔՊՈւՀԿ թիվ 115 Տաուշի ՀՕՊ հրշեջ-փրկարարական ջոկատների համագործակցությամբ: Լուսանկարները լրացվում են:
|
|
25.07.25
Տոնե՛նք Վարդավառը միասին
|
Բերդի համայնքապետարանը, Բերդի մշակույթի տան և ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի հետ համագործակցությամբ, հուլիսի 27-ին սիրով հրավիրում է բոլորիդ համայնքապետարանի դիմահայաց հրապարակ՝ միասին տոնելու մեր տարածաշրջանում ամենասիրված ու սպասված տոներից մեկը՝ Վարդավառը(Տավուշում` Վըրթիվերը): Սպասվում են` փրփուրով շոու, վարդավառյան ավանդական ջրոցի և այլ խաղեր, ջրցան ավտոմեքենա, ուրախ ժամանցային ծրագիր, այլ անակնկալեր: Մեկնարկը՝ ժամը 12:00-ին: Տևողությունը՝ ժամը 12:00-14:00: Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
|
23.07.25
Հացահատիկի բերքահավաքն ընթացքի մեջ է
|
Հուլիսի 7-ին մեկնարկել և ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը: Բերքահավաքն արդեն ավարտվել է Պառավաքար, Չինարի, Այգեձոր, Չորաթան, Ներքին Կարմիրաղբյուր և Վարագավան բնակավայրերում: Հացահատիկահավաք կոմբայնները սարքին վիճակում են, և նրանց տեղաշարժը համայնքի բնակավայրերում իրականացվում է ըստ ժամանակացույցի:
|
|
22.07.25
«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում առկա են մի շարք թափուր աշխատատեղեր
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում առկա են մի շարք թափուր աշխատատեղեր: Պահանջվում են՝ վարորդներ, բանվորներ, այգեպաններ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ: Հեռ.` 093 03 70 17
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |