17.07.25
Ամառային զորակոչը շարունակվում է
|
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 17-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյան իր երախտագիտությունն է հայտնել զորակոչիկների ծնողներին հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ապա իր բարեմաղթանքներն է հղել զորակոչիկերին. «Այսօր ձե՛ր հերթն է՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, և վստահ եմ, որ այն իրականացնելու եք արժանապատվորեն, որովհետև ձեր երակներով քաջ տավուշեցու արյուն է հոսում: Սիրելի՛ զորակոչիկներ, խնդրում եմ՝ եղեք հոգատար միմյանց ու հայրենիքի նկատմամբ: Թո՛ղ Աստծո օրհնությունն ու մայրերի աղոթքը հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք զինվորական ...
Մանրամասն |
|
15.07.25
Մեկնարկել են թափառող կենդանիների ստերջացման աշխատանքները
|
Հաշվի առնելով համայնքի վարչական տարածքում թափառող կենդանիների գլխաքանակի աճը և բնակչության շրջանում առկա անհանգստությունը՝ Բերդի համայնքապետարանը նախաձեռնել է թափառող կենդանիների ստերջացման աշխատանքներ: Խնդրում և հորդորում ենք՝ հետևել ձեր շներին, չթողնել առանց հսկողության, որպեսզի ձեր կենդանիները ևս՝ որպես թափառող, թյուրիմացաբար չներառվեն ստերջացման գործընթացում: Եթե նկատեք թափառող կենդանիների խմբեր, խնդրում ենք տեղեկացնել դրանց գտնվելու վայրի մասին՝ գրելով Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին: Ձեր աջակցությունը կարևոր է գործընթացն արդյունավետ իրականացնելու համար: Շնորհակալություն համագործակցության համար:
|
|
14.07.25
Ուշադրություն. մի քանի բնակավայրերում կգործարկվեն բնակչության ազդարարման համակարգերը
|
Հուլիսի 15-ին՝ ժամը 15։30-16։30-ն ընկած ժամանակահատվածում, Բերդ քաղաքում, ժամը 17։00-ին՝ Նավուր բնակավայրում, ժամը 17։30-ին՝ Իծաքար բնակավայրում, կգործարկվեն բնակչության ազդարարման համակարգեր (շչակներ)։ Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
14.07.25
Թաղամասային ճանապարհները բարեկարգվում են
|
Ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա պարբերականությամբ:
|
|
13.07.25
Չինչինում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Չինչին բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
13.07.25
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար
|
Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թթ. ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում հիմնավոր և տվյալահեն քաղաքականության իրականացում՝ հիմնվելով հասարակության կարծիքի և ակնկալիքների վրա։ Հարցաշարը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Հարցաշարը կարելի է լրացնել հետևյալ հղումով.
|
|
12.07.25
Ուսանողի տունը մեկնարկում է 2025-2026 ուստարվա ընդունելությունը
|
Սիրելի՛ ուսանողներ և դիմորդներ, Տեղեկացնում ենք, որ Ուսանողի տունը մեկնարկում է 2025-2026 ուստարվա ընդունելությունը։ Ընդունվելով Ուսանողի Տուն` հնարավորություն կստանաք՝ բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած Տանը, բուհին զուգահեռ ստանալ` ոչ ֆորմալ կրթություն փորձի փոխանակումներ մասնակցել սեմինարների այցելել տարբեր կազմակերպություններ մասնակցել արշավների` բացահայտելով Հայաստանը ձեռք բերել որակյալ կապեր, նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը, Այսպիսով՝ եթե դուք՝ մարզից եք /60 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող/ և սովորում եք Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում, համոզված եք՝ առանց ուժեղ մարզերի չկա ապահով Հայաստան և ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |