03.09.25
Իրազեկում. Տավուշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշ բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
02.09.25
Կայնալու է հանրային լսում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ -ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նորաշեն բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։
|
|
02.09.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
|
|
02.09.25
Պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Խնդրում և հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը կանխելու համար: Արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն: Հարգելի ...
Մանրամասն |
|
01.09.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Ընդունեք անկեղծ ու ջերմագին բարեմաղթանքներս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սա բացառիկ օր է, որն ընդգծում է կրթության անփոխարինելի դերն ինչպես յուրաքանչյուրիս կյանքում, այնպես էլ համայնքի, երկրի կայուն զարգացման գործում։ Թանկագի՛ն մանկավարժներ, Ձեր հոգու անսպառ լույսն ու ջերմությունն անշահախնդրորեն նվիրելով ձեր աշակերտներին` դուք շարունակաբար ձևավորում եք այն սերունդը, որը կկերտի մեր երկրի վաղվա օրը։ Երախտապարտ եմ ձեր անտրտունջ աշխատանքի և անմնացորդ նվիրման համար։Թո՜ղ նոր ուսումնական տարին նշանավորվի ստեղծագործ, արգասաբեր աշխատանքով, մասնագիտական նվաճումներով ...
Մանրամասն |
|
18.08.25
Բարի լույս, Այգեձո՜ր. կայանալու է զուռնայի 13-րդ փառատոնը
|
Օգոստոսի 19-ին` ժամը 11:00-ին, երաժիշտ Նորայր Քարտաշյանի նախաձեռնությամբ Այգեձոր գյուղի միջն. դպրոցի բակում արդեն 13-րդ անգամ տեղի է ունենալու «Բարի լույս, Այգեձոր» անվամբ զուռնայի փառատոնը: Փառատոնը կայանալու է Բերդի համայնքապետարանի աջակցությամբ։ Մասնակցեք ամենահիշարժան «Բարի լույս»-ին Այգեձորում` վայելելով հայկական ազգային երաժշտությունը Նորայր Քարտաշյանի և Տորք նվագախմբի կատարմամբ։
|
|
16.08.25
կայացել է միջոցառում՝ նվիրված Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին
|
Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Փոլադյանների ընտանիքի աջակցությամբ` այսօր՝ օգոստոսի 16-ին, Բերդի մշակույթի տանը կայացել է միջոցառում՝ նվիրված նախկին Շամշադինի շրջանի ՀԿԿ շրջկոմի 1-ին քարտուղար, պետական-կուսակցական ականավոր գործիչ Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին:Բացման խոսքով խոսքով հանդես է եկել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը՝ նշելով. «Մեր տարածաշրջանն ունեցել է վառ անհատներ, ովքեր դարձել են ժամանակի շարժիչ ուժը, ծաղկեցրել, շենացրել հայրենիքն ու պետությունը՝ անուն ու ժառանգություն թողնելով մեզ և գալիք սերունդներին: Այսօր պատիվ ունենք նշելու մեր համայնքի արժանապատիվ զավակ, նախկին Շամշադինի շրջանի ՀԿԿ շրջկոմի 1-ին քարտուղար, պետական և տնտեսական ականավոր գործիչ Արշալույս ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |