01.06.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
|
Թանկագի՛ն երեխաներ, Հոգուս ողջ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այս հրաշալի, լուսավոր օրն առիթ է` կրկին հիշեցնելու, որ դուք ներշնչանքի, սիրո ու հույսի անսպառ աղբյուր եք, և ձեզ հետ են կապված մեր բոլոր երազանքները: Սիրելի՛ փոքրիկներ, Մեր` մեծահասակներիս կյանքն իմաստավորվում է ձեր երջանիկ ժպիտներով։ Դուք ապրելու, արարելու ուժ եք տալիս, և մեր բոլոր ջանքերը նպատակաուղղված են ձեր անհոգ, երջանիկ, անվտանգ, արժանապատիվ ապագայի կերտմանը: Մաղթում եմ խաղաղ, գունեղ ու պայծառ օրեր, երջանիկ ժպիտներ և այնպիսի միջավայր, որտեղ ամեն օր հաղթում է սերը։ Դուք արժանի եք լավագույնին։ Սիրով ու ջերմությամբ` ...
Մանրամասն |
|
01.06.25
Հունիսի 1-ի տոնական միջոցառումները՝ Բերդում
|
Բերդ քաղաքում և համայնքի բոլոր բնակավայրերում այսօր՝ հունիսի 1-ին, կայացել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Բերդի մշակույթի տան նախաձեռնությամբ, Բերդի համայնքապետարանի աջակցությամբ համայնքապետարանի հարակից հրապարակում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Օրվա հերոսների ժամանցն առավել հետաքրքիր ու գունեղ դարձնելու նպատակով միջոցառմանը մասնակցել են նաև Բերդում գործունեություն ծավալող երեխայակենտրոն կազմակերպությունները՝ «Տավուշ» հիմնադրամը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, «AMAA Armenia» կազմակերպությունը, «Ծիլի Ծով» ...
Մանրամասն |
|
28.05.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի կապակցությամբ։Այս տոնը հայ ժողովրդի աննկուն կամքի և վերածննդի խորհրդանիշն է:Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը մեր պատմության ամենաառանցքային, վճռորոշ իրադարձություններից են:Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից՝ հենց այդ փառահեղ հաղթանակներով հայ ժողովուրդը կյանքի կոչեց իր բաղձալի երազանքը. վերանվաճեց ազատ ապրելու իր իրավունքը:-----Սիրելի՛ հայրենակիցներ,Սարդարապատի հաղթական ոգին թո՛ղ նորոգի մեր կամքը՝ կրկին հիշեցնելով, որ միասնականությամբ կարելի է հաղթահարել անգամ ամենածանր փորձությունները:Թո'ղ անցյալի փառահեղ հաղթանակների ...
Մանրամասն |
|
27.05.25
Շարունակվում են ճանապարհների բարեկարգման, ջրագծերի վթարված հատվածների վերանորոգման աշխատանքները
|
Համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման, ջրագծերի վթարված հատվածների վերանորոգման և այլ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես՝Ներքին Կարմիրաղբյուրում ընթացքի մեջ են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման, խճապատման աշխատանքները: Նորաշենում իրականացվել են խմելու ջրի հիմնական ջրագծի վթարված հատվածների, ջրաչափի դիտահորերի վերանորոգման, դետալների ամբողջական փոխարինման աշխատանքներ: Մովսեսում իրականացվել են ճանապարհի փլուզված հատվածների անցանելիության վերականգնման, խմելու ջրագծի 250մ երկարությամբ հատվածի փոխարինման աշխատանքներ: «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և նախատեսված են ...
Մանրամասն |
|
24.05.25
Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 258 շրջանավարտ
|
Մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հնչել է Վերջին զանգը: Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 258 շրջանավարտ: Սիրելի՛ շրջանավարտներ, Մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Թո՛ղ կյանքի կոչվեն ձեր բաղձալի երազանքները՝ խաղաղ հայրենիքում: Բարին ընդ ձեզ: Լուսանկարները տրամադրել են համայնքի հանրակրթական դպրոցները:
|
|
24.05.25
Կայացել է «Վերջին զանգի» համայնքային միջոցառումը
|
Այսօր՝ մայիսի 24-ին, համայնքի հանրակրթական դպրոցների շրջանավարտների մասնակցությամբ Բերդի մշակույթի տանը կայացել է «Վերջին զանգի» համայնքային միջոցառումը: Միջոցառման մեկնարկին հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ընթերցվել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ: Շրջանավարտներին շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել համայնքի ղեկավարի խորհրդական Սամվել Հովսեփյանը՝ մասնավորապես նշելով. «Որպես շրջանավարտի ծնող՝ մի խնդրանք ունեմ, սիրելի՛ շրջանավարտներ, իրականացրե՛ք ձեր ծնողների երազանքները՝ կապված ձեզ հետ: Դուք մտնում եք կյանքի ամենաբարդ շրջափուլ, որտեղ կան նաև վտանգներ, պարտություններ... բայց դուք սխալվելու իրավունք չունեք, ...
Մանրամասն |
|
23.05.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
|
Սիրելի’ շրջանավարտներ, Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ՝ ձեր կյանքի ամենահիշարժան ու տպավորիչ իրադարձություններից մեկի՝ Վերջին զանգի կապակցությամբ։ Թո՛ղ այս գեղեցիկ ու հուզառատ օրն ապրի ձեր հիշողություններում՝ որպես կյանքի մեծ ճանապարհի մեկնակետ: Այսօր նոր ու բազմաբովանդակ էջ է բացվում ձեր կյանքի պատմության գրքում՝ լի հնարավորություններով, ակնկալիքներով ու հույսերով: Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, անսասան հավատ՝ սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ, խիզախ որոշումներ կայացնելու համարձակություն, նպատակները կյանքի կոչելու վճռականություն և նպատակասլացություն: Դուք մեր հույսն եք, մեր հայրենքի ապագան։ Ձեր գաղափարները, երազանքներն ու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |