|
24.10.25
Բերդ քաղաքում անցկացվել է վարժանք
|
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բերդ քաղաքում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվել է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Համայնքապետարան է այցելել ՀՀ ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Ուլիխանյանի գլխավորությամբ: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:
|
|
|
24.10.25
Համայնքի ղեկավարն ընդունել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչներին
|
|
Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Երիցյանին, կազմակերպության ներկայացուցիչներին և Բերդ համայնքի մի խումբ երիտասարդների: Արփինե Երիցյանը նշել է, որ այցի նպատակը ՀԿ-ի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցած երիտասարդների համար հնարավորություն ստեղծելն էր համայնքի ղեկավարին ներկայացնելու իրենց մտահոգությունները և խնդիրները, համայնքի զարգացման տեսլականը, ինչպես նաև քննարկելու համայնքի՝ մասնակցային բյուջետավորման գործընթացին միանալու հեռանկարը: Երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել համայնքի ղեկավարին, այնուհետև հանդես են եկել մի շարք առաջարկներով: Համայնքի ...
Մանրամասն |
|
|
23.10.25
Ուշադրություն. Բերդ–Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար
|
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 07:00-ից, Բերդ–Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ շինարարական աշխատանքների իրականացման պատճառով։ Խնդրում ենք օգտվել շրջանցիկ ճանապարհից: Ճանապարհի մասնակի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
|
|
|
22.10.25
Իրազեկում. գործարկվելու է շչակ
|
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Բերդ քաղաքում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
|
13.10.25
Կայանալու է հանրային լսում
|
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00-ին, սիրով հրավիրում ենք Բերդի համայնքապետարան(3-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ)` մասնակցելու Բերդ խոշորացված համայնքի 2026թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսմանը։ _______ Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։
|
|
|
11.10.25
Իրազեկում. Այգեպարում կգործարկվի շչակ
|
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Այգեպար բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստնալ:
|
|
|
10.10.25
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական այցելել է Բերդ համայնք
|
|
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական այսօր՝ հոկտեմբերի 10-ին, այցելել է Բերդ համայնք: Այցի նպատակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի և «Պահապան » հիմնադրամի կողմից Բերդում կառուցվող սոցիալ-կրթական կենտրոնի շինարարության առաջին փուլի ամփոփումն էր: Դեսպանին դիմավորել են համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը և Բերդի տարածաշրջանի հոգևոր դասը: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել դեսպան Աոկի Յուտակային այցի և հատկապես Բերդ համայնքում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար.«Ձեր երկրի աջակցությամբ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |