25.06.25
Մեկնարկել է 2025թ.-ի ամառային զորակոչը
|
Այսօր՝ հունիսի 25-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2025թ.-ի ամառային զորակոչը: Զորակոչիկներին խաղաղ ծառայություն և բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը, Բերդի տարածքային զինվորական կոմիսարիատի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը: Սիրելի՛ զորակոչիկներ, խաղաղ և արժանապատիվ ծառայություն ենք մաղթում: Թո՛ղ Աստծո Աջը պահապան լինի ձեզ: Գրկաբաց սպասելու ենք ձեր վերադարձին:
|
|
23.06.25
Համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները
|
Համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման և այլ ընթացիկ աշխատանքները:Բերդում իրականացվում են հենապատերի կառուցման, ներբնակավայրային ճանապարհների հարթեցման և խճապատման, կանաչապատ տարածքների խնամքի, մաքրման աշխատանքներ:Պառավաքարում իրականացվում են վարչական կենտրոնի դահլիճի կոսմետիկ վերանորոգման, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, դիտահորերի ծածկերի փոխարինման աշխատանքներ:Վերին Կարմիրաղբյուրում իրականացվում են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, հարթեցման, խճապատման, աշխատանքներ:Մովսեսում իրականցվում են դաշտամիջյան և ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, հարթեցման, խճապատման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնում է «Բերդի կոմունալ ծառայություն» ...
Մանրամասն |
|
16.06.25
Ուշադրություն
|
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA Armenia) բարեգործական հասարակական կազմակերպությունը Բերդի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Տավուշի մարզի Տավուշ գյուղում հայտարարում է տնտեսական հզորացման մրցույթ։Ծրագրին կարող են դիմել`2023թ. սեպտեմբեր ամսից Արցախից բռնի տեղահանված ընտանիքները,Տավուշի մարզի Տավուշ գյուղում բնակվող տեղաբնակները։2025թ. հունվարից մինչև 2028թ. հունվար տևողությամբ ծրագրի արդյունքում նախատեսվում է Տավուշ գյուղում կառուցել նոր թաղամաս, այդ թվում՝8 տուն, որոնց համար ընտրված ընտանիքները ծրագրով հնարավորություն կունենան հիմնել ազնվամորու այգիներ մինչեւ 0,3 հա մակերեսով (կարող է տատանվել որոշակի չափով) և ունենալ հյուրատնային բիզնես, ինչպես նաև ջերմատնային տնտեսություն՝ ...
Մանրամասն |
|
11.06.25
Ուշադրություն
|
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրրը» Տավուշի մարզում հայտարարում է գործարար գաղափարների և գործող բիզնեսների ընդլայնման ծրագրերի ընդունելություն։Ծրագրի նպատակն է ապահովել կայուն տնտեսական զարգացում և աշխատատեղերի ստեղծում։Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած անհատներ, որոնք ունեն գործարար գաղափարներ:Ներկայացվող առաջարկները պետք է իրականացվեն Տավուշի մարզի գյուղական համայնքներում, ներառյալ՝ Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքները, ինչպես նաև Ճամբարակ խոշորացված համայնքը:Գործարար առաջարկները չպետք է ընդգրկեն հողագործություն և անասնապահություն:Լավագույն գործարար առաջարկներ ներկայացնող մասնակիցները կմասնակցեն «Գործարար ծրագրի մշակում ...
Մանրամասն |
|
10.06.25
Համայնքի տեխնիկական պարկը համալրվել է համակցված ճանապարհային սպասարկման նոր մեքենայով:
|
Բերդ համայնքի տեխնիկական պարկը համալրվել է նոր՝ համակցված ճանապարհային սպասարկման մեքենայով: Մեքենան ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ: Այն նախատեսված է համայնքի մաքրման, բարեկարգման աշխատանքներն առավել արդյունավետորեն կազմակերպելու համար:
|
|
09.06.25
Շարունակվում են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման աշխատանքները
|
Բերդ քաղաքում ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են ներբնակավայրային ճանապարհների հարթեցման, խճապատման, կանաչապատ տարածքների մաքրման և խնամքի աշխատանքները: Նավուրում իրականացվել են ներբանակավայրային ճանապարհների բարեկարգման, հարթեցման, խճապատման, խմելու ջրագծի վթարված հատվածների վերանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնում է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը:
|
|
04.06.25
Կայացել է միջոցառում՝ նվիրված «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի հիմնադրման 21-ամյակին
|
Այսօր՝ հունիսի 4-ին, կայացել է միջոցառում՝ նվիրված «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի հիմնադրման 21-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը, քարտուղարության, քաղաքացիների սպասարկման, անձնակազմի կառավարման և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Նավասարդյանը, այլ հյուրեր: Համայնքի ղեկավարը գործունեության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի ներկայացուցիչներին` մեկ անգամ ևս արժևորելով նրանց առաքելությունը: Աստղիկ Հակոբյանն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել «Հույսի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |