09.03.25
Կայանալու է հանրային լսում
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 12-ին՝ ժամը 15:00-ին, Բերդի համայնքապետարանում(3-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է 2026թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Բերդ համայնքի կողմից նախատեսված ծրագրերի հայտերի, ինչպես նաև «Բերդ համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը բարելավելու նպատակով կենտրոնական աղբավայրում անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և տեսակավորման հոսքագծի ներդրման» համայնքային զարգացման ծրագրի վերաբերյալ հանրային լսում։Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Բերդ համայնքի ...
Մանրամասն |
|
08.03.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
|
Թանկագի՛ն կանայք, մայրեր և քույրեր, Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:Մեր դարավոր պատմությունը փաստում է բոլոր ժամանակներում կնոջ ունեցած բացառիկ կարևոր դերակատարության մասին՝ որպես մայր և ընտանիքի պահապան, ազգային ավանդույթների և արժեքների կրող ու փոխանցող, անհրաժեշտության դեպքում՝ նաև հայրենիքի զինվոր և պաշտպան...Մեր օրերում նույնպես հարգանքի և մեծարումի են արժանի ձեր անմնացորդ ջանքերն ազգապահպանության, հայրենասեր ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու գործում:Չափազանց բարձր եմ գնահատում ձեր ներգրավվածությունն ու մասնակցությունը կյանքի տարբեր բնագավառներում, անսպառ ներուժը, արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք ծառայեցնում ...
Մանրամասն |
|
07.03.25
Կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան
|
Այսօր Բերդի մշակույթի տանը կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր բարեմաղթանքներն է հղել կանանց և աղջիկներին. «Հոգուս ողջ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Սիրելի՛ կանայք, այս տոնը ևս մեկ առիթ է՝ արտահայտելու հասարակության սերն ու երախտագիտությունը ձեզ՝ ձեր նվիրումի, ուժի ու եռանդի համար: Դու՛ք եք ընտանիքի ջերմությունն ու խաղաղությունը, հասարակության շարժիչ ուժը և աշխարհի գեղեցկության անբաժանելի մասը: Մաղթում եմ ձեզ անսահման սեր և երջանկություն»:Ներկաներին իրենց ելույթներով ջերմացրել և տոնական տրամադրություն են փոխանցել Բերդի համայնքային մշակույթի տան երգչախումբը, պարային ...
Մանրամասն |
|
06.03.25
Ուշադրություն
|
Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.):ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման ...
Մանրամասն |
|
03.03.25
Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
|
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը. -Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։ -Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։ -Պետության այս քաղաքականությունը ...
Մանրամասն |
|
21.02.25
Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են
|
«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վաղ առավոտից շարունակում են երթևեկելի ճանապարհների, բանուկ հատվածների, հանրային վայրերի ձնամաքրման, մշակման աշխատանքները՝ ապահովելով բնակիչների անվտանգ տեղաշարժը և բնականոն գործունեությունը: Համայնքի վարչական տարածքում գտնվող հանրապետական նշանակության (ինչպես նաև այլ ավտոճանապարհների) ձնամաքրման և ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին՝ ձյան առատ տեղումների պայմաններում հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիությունը և քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Լուսանկարները` Տավուշի Ճշշ Փբը-ի ...
Մանրամասն |
|
21.02.25
Կայացել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը
|
Փետրվարի 18-20-ը Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային (նախընտրական) փուլը: Մրցաշարին մասնակցել են համայնքի հանրակրթական դպրոցների՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) տարիքային խմբի 11 և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) տարիքային խմբի 13 թիմեր: Հաղթող են ճանաչվել՝1-ին տարիքային խմբում (5-6-րդ դասարաններ)՝ Այգեպարի միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ տարիքային խմբում (7-9-րդ դասարաններ)՝ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը:--------ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի նպատակն է՝դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացումը, տաղանդավոր, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |