09.04.25
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ
|
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2025-2026 թթ. նոր ուսումնական տարվա համար:Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90 %-ի չափով(ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720.000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2025թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող(դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող)և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, որոնց ակադեմիական ...
Մանրամասն |
|
08.04.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։ Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։ Ծրագրով ...
Մանրամասն |
|
08.04.25
«Չինչինի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացել է «Քե՜զ... որ ժպտաս, մայրի՛կ» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
|
Նախօրեին «Չինչինի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացել է «Քե՜զ... որ ժպտաս, մայրի՛կ» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:Ցերեկույթին ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի մի շարք մանկապարտեզների տնօրեններ, այլ հյուրեր:Միջոցառման մեկնարկը տրվել է «Մայրը» ստվերային ներկայացմամբ՝ մանկապարտեզի աշխատակազմի կատարմամբ:Համայնքի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել գեղեցիկ նախաձեռնության համար, այնուհետև Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին:Այնուհետև «Չինչինի մայրեր» թատերախումբը հանդես է եկել «Խելոքն ու հիմարը» ներկայացմամբ(հեղ.՝ Հովհ. Թումանյան):Նշենք, որ թատերախումբը(գեղ. ...
Մանրամասն |
|
07.04.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Թանկագի՛ն մայրեր,Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ջերմագին բարեմաղթանքներս եմ հղում ձեզ:Ձեր անշահախնդիր սիրով ու նվիրվածությամբ, հոգատարությամբ, անսահման ներողամտությամբ՝ դուք անփոխարինելի եք յուրաքանչյուրիս կյանքում։Ձեր լավատեսությամբ, աշխարհն ավելի լավը դարձնելու, բարին ու գեղեցիկն արարելու ձգտումով` դուք հույսի ու ներշնչանքի աղբյուր եք։ Երախտագիտությունս եմ հայտնում ձեզ` բացառիկ նվիրման ու ջերմության համար:Մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի երջանկությամբ ներդաշնակությամբ և խաղաղությամբ:__Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության ...
Մանրամասն |
|
05.04.25
Մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները շարունակվում են
|
Բերդ քաղաքում մեկնարկել և ընթացքի մեջ են մաքրման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքները, որոնք իրականացնում է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը։
|
|
04.04.25
Համայնքի ղեկավարը ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Սաթիկ Մխիթարյանին և Եղվարդ Պապյանին
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը՝ համայնքի ղեկավարի խորհրդական Սամվել Հովսեփյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանի, Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի ուղեկցությամբ այցելել է 2025 թվականին ծննդյան 100-ամյակը բոլորած բնակչուհիներ Սաթիկ Մխիթարյանին(04.02.1925թ., Բերդ) և Եղվարդ Պապյանին (18.03. 1925թ., Այգեպար):Աստղիկ Հակոբյանը շնորհավորել է նրանց ծննդյան 100-րդ տարեդարձի, ինչպես նաև կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն, հարազատների սիրով ու հոգատարությամբ պարուրված երջանիկ օրեր:___Նշենք, որ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, համայնքի ավագանու որոշմամբ՝ ծննդյան 100-ամյակը բոլորած Սաթիկ Մխիթարյանին և Եղվարդ Պապյանին ...
Մանրամասն |
|
31.03.25
Ուշադրություն
|
Ապրիլի 18-ին, 19-ին, 20-ին՝ ժամը 12:00-20:00-ին, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (ք. Երևան, Ոսկերիչների 1) կայանալու է «Leasing Expo 2025 - բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը:Այն կազմակերպվում է Հայաստանում երրորդ անգամ՝ նպատակ ունենալով մեկ հարթակում միավորել ոլորտի առաջատար ընկերություններին և ներկայացնել տնտեսվարողների համար շահավետ լուծումներ:Ցուցահանդեսը տալիս է հնարավորություն.ունենալ փաթեթային լուծումներ բիզնեսի զարգացման համար,ձեռք բերել սարքավորումներ՝ լիզինգի հատուկ առաջարկներով,ստանալ անվճար խորհրդատվություն պետության կողմից սուբսիդավորվող պետական աջակցության ծրագրերի և այլ ծրագրերի վերաբերյալ,ծանոթանալ տեխնիկական նորարարություններին,ծանոթանալ լիզինգի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |