10.05.25
Տավուշը հիշում է. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները՝ Բերդ համայնքում
|
Բերդ համայնքն այսօր մեծ շուքով և հանդիսավորությամբ նշել է Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը: Կայացել է հանդիսավոր քայլերթ, որին մասնակցել են Բերդ համայնքի բոլոր՝ 17 բնակավայրերի ներկայացուցիչները: Բերդի համայնքապետարանի հարակից հրապարակում տեղի է ունցել միասնական տոնական միջոցառում: Ելույթ են ունեցել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը: Բերդի համայնքային մշակույթի տան պարային խմբերը հանդես են եկել ելույթներով:______Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ...
Մանրամասն |
|
09.05.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցութամբ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Այսօր Հայրենական մեծ պատերազմում նվաճած փառահեղ հաղթանակի 80-րդ տարեդարձն է: Հայ ժողովրդի զավակները Խորհրդային Միության ժողովուրդների հետ հերոսաբար մարտնչել են ֆաշիզմի դեմ՝ հանուն կյանքի, արժանապատվության և ապագայի՝ կերտելով պատմական հաղթանակ: Խորհրդային ժողովուրդների՝ արյան գնով նվաճած հաղթանակը դարձել է միասնականության խորհրդանիշ ներկա և գալիք սերունդների համար: Խորին ակնածանքով գլուխ եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմի ընթացքում և բոլոր ժամանակներում զոհված հայորդիների հիշատակի առաջ: Հավերժ փա՛ռք ու պատիվ նրանց: Հաղթանակները սոսկ պատմություն չեն. դրանք շարունակում ...
Մանրամասն |
|
08.05.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, Սիրով շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: Չափազանց մեծ ու նշանակալի է ձեր ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման, կայացման, բանակաշինության, սահմանների պաշտպանության գործում: Գլուխ եմ խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների հիշատակի առաջ: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ձեր կարևոր առաքելությունը պատվախնդրորեն իրականացնելու համար: Մաղթում եմ քաջառոջություն և անսպառ եռանդ, որպեսզի շարունակեք ձեր բարձր նկարագրով և հայրենասիրական գաղափարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին:
|
|
08.05.25
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը
|
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը` 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
|
|
07.05.25
Մայիսի 9-ին Բերդ քաղաքում կայանալու է «Տավուշը հիշում է...» խորագրով միասնական միջոցառում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ Բերդ համայնքը հանդիսավորությամբ նշելու է Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ վերահաստատելով, որ մեր պապերի սխրանքը չի մոռացվել: Մայիսի 9-ին Բերդ քաղաքում կայանալու է «Տավուշը հիշում է...» խորագրով միասնական միջոցառում, որին մասնակցելու են Բերդ համայնքի բոլոր՝ 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը. Ժամը 10:30-ին՝ Մաշտոցի փողոցի՝ Բերդի թիվ 3 դպրոցի հարակից տարածքից կմեկնարկի հանդիսավոր քայլերթ` դեպի համայնքապետարանի հարակից հրապարակ։ Հրապարակում կկայանա տոնական միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձինԵրթի ...
Մանրամասն |
|
06.05.25
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 17:00-ին, Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճում կայանալու է «Հաղթանակս Բերդի պես է» խորագրով համերգ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Մասնակցությամբ՝ «Մի Սար» նվագախմբի, Մենակատար՝ Կարապետ Մանուկյան, Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արևիկ Թանաշեան: Համերգը կայանալու է Բերդի համայնքապետարանի աջակցությամբ։ Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:
|
|
04.05.25
Համապետական շաբաթօրյակը՝ Բերդ համայնքում
|
Համապետական շաբաթօրյակի շրջանակում Բերդ քաղաքում և համայնքի բոլոր գյուղական բնակավայրերում մաքրվել ու բարեկարգվել են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը... Աշխատանքների ընթացքն ամփոփ ներկայացված է մեր լուսանկարային ռեպորտաժում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |