08.01.25
Մեկնարկել է 2025թ.-ի ձմեռային զորակոչը
|
Այսօր՝ հունվարի 8-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2025թ.-ի ձմեռային զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը: Զորակոչիկներին խաղաղ ծառայություն և բարի վերադարձ են մաղթել համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատի Բերդի տարածքային զինվորական կոմիսար Անդրանիկ Բաբայանը, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի գնդերեց Հովհաննես սարկավագ Ավետիսյանը, Բերդի տարածքային զինվորական կոմիսարիատի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը:
|
|
27.12.24
Ամանորի տոնական միջոցառումները՝ Բերդ համայնքում
|
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգում տոնական միջոցառում է կայացել:Տոնի գլխավոր հերոսները՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը, բարձր տրամադրություն և հեքիաթային ակնթարթներ են պարգևել երեխաներին:Տոնական միջոցառումներ են կայացել նաև համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում:_____Բերդի համայնքապետարանը, ավանդույթին հավատարիմ մնալով, ամանորյա փաթեթներ է նվիրել համայնքի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաներին:Տարբեր կազմակերպություններ ու անհատներ ևս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բնակավայրերում փաթեթներ են հանձնել երեխաներին:Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլորին՝ փոքրիկներին ուրախություն, ջերմություն ...
Մանրամասն |
|
26.12.24
Բերդ համայնքը պատրաստվում է Ամանորին
|
Բերդ համայնքը՝ հրաշքի, հույսերի ու երազանքների սպասումով: Համայնքի նախատոնական տրամադրությունները՝ մեր լուսանկարային ռեպորտաժում(լուսանկարները լրացվում են)։ ------ Հարգելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգում կկայանա տոնական միջոցառում։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ։ ---- Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բերդի համայնքապետարանի կամավորներին և բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են քաղաքին ջերմ ու տոնական տեսք հաղորդելու աշխատանքներին:
|
|
22.12.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձն Էներգետիկի օրվա առթիվ
|
Հարգելի' էներգետիկներ, Էներգետիկայի ոլորտի աշխատակիցներ, Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Էներգետիկի օրը լավագույն առիթն է` մեկ անգամ ևս ընդգծելու ձեր դժվարին ու պատասխանատու գործունեության կարևորությունը, շեշտելու, որ ձեր աշխատանքը պետության զարգացման և հասարակության բարեկեցիկ կյանքի ապահովման հուսալի հիմքն է։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ մասնագիտական բարձր կարողությունների, համառ ու նվիրված աշխատանքի, համայնքի բնակիչներին ցուցաբերվող մշտական աջակցության և համագործակցության համար։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ, որպեսզի շարունակեք նույն նվիրումով ձեր ջանքերն ուղղել մեր համայնքի և պետության զարգացմանը։ Հարգանքով` ...
Մանրամասն |
|
20.12.24
Ուշադրություն
|
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում: Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է` ժամը 23։59-ը։Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց ...
Մանրամասն |
|
16.12.24
Կայացել է հանրային լսում
|
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 2024-2033թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում:Հանրային լսմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ներկայացուցիչներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավարի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից, է «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ից, «Արծվաբերդի անտառտնտեսության» ...
Մանրամասն |
|
11.12.24
20 մլն. ՀՀ դրամ՝ մի քանի բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի կապիտալ նորոգմանն աջակցելու նպատակով
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է բարերար Միքայել Վարդանյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը: Քննարկվել են մարզի զարգացման ուղղությունները, նոր բարեգործական ծրագրերն ու համատեղ նախաձեռնությունները: Մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորել է համայնքների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, իսկ Միքայել Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել մարզի նորարարական նախագծերին։ Սա ևս մեկ կարևոր քայլ է Տավուշի մարզի կայուն զարգացման և համայնքների ամրապնդման ճանապարհին: Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ 4 գյուղ բարերար Միքայել Վարդանյանի 120 մլն. դրամ ֆինանսավորմամբ գազիֆիկացվել է, իսկ 3 գյուղում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |