|
30.10.25
Համայնքի ղեկավարը մասնակցել է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի մրցանակաբաշխության միջոցառմանը
|
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մասնակցել է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի մրցանակաբաշխության միջոցառմանը, որը կայացել է Իջևանի գինու-կոնյակի գործարանի նորաբաց հնագիտական թանգարանում: Մրցույթը նախաձեռնել էին «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել մեր տարածաշրջանի թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։ Տավուշի մարզի դպրոցականները տարբեր ձևաչափերով ներկայացրել էին իրենց բնակավայրերի պատմությունը, բնությունն ու մարդկանց․ այս ամենը մայրենի բարբառով։ Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հատուկ մրցանակ է հանձնել մրցույթի մասնակից, Չինչինի միջնակարգ դպրոցի աշակերտներ Դավիթ և Լիլիթ Բուդուրյաններին՝ ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Տավուշի մարզպետի ընդունելություն քաղաքացիների համար
|
Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կհանդիպի քաղաքացիների հետ Բերդ համայնքում՝ քննարկելու ձեզ հուզող հարցերը, առաջարկները և խնդիրները։ Նոյեմբերի 3-ին՝ Ժամը` 16:00 -ից, վայրը՝ ք․ Բերդ, Լևոն Բեկի 5, Բերդի համայնքապետարան: Ընդունելությանը մասնակցելու համար ցանկալի է նախապես գրանցվել․ Հեռ․ (0267) 2-10-81, (+374) 94 19 24 24 Էլ․ հասցե՝ berd.tavush@mta.gov.am
|
|
|
27.10.25
Խաղողի բերքահավաքն ավարտվել է
|
Խաղողի բերքահավաքն ավարտական փուլում է: Համայնքի բնակավայրերում խաղողի ընդհանուր բերքը կազմել է շուրջ 5726 տ: Ընթացքի մեջ է մրգի հիմնական տեսակների բերքահավաքը: Այս պահի դրությամբ հավաքվել է շուրջ 1411տ բերք:
|
|
|
24.10.25
Բերդ քաղաքում անցկացվել է վարժանք
|
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բերդ քաղաքում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվել է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Համայնքապետարան է այցելել ՀՀ ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Ուլիխանյանի գլխավորությամբ: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:
|
|
|
24.10.25
Համայնքի ղեկավարն ընդունել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչներին
|
|
Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Երիցյանին, կազմակերպության ներկայացուցիչներին և Բերդ համայնքի մի խումբ երիտասարդների: Արփինե Երիցյանը նշել է, որ այցի նպատակը ՀԿ-ի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցած երիտասարդների համար հնարավորություն ստեղծելն էր համայնքի ղեկավարին ներկայացնելու իրենց մտահոգությունները և խնդիրները, համայնքի զարգացման տեսլականը, ինչպես նաև քննարկելու համայնքի՝ մասնակցային բյուջետավորման գործընթացին միանալու հեռանկարը: Երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել համայնքի ղեկավարին, այնուհետև հանդես են եկել մի շարք առաջարկներով: Համայնքի ...
Մանրամասն |
|
|
23.10.25
Ուշադրություն. Բերդ–Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար
|
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 07:00-ից, Բերդ–Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ շինարարական աշխատանքների իրականացման պատճառով։ Խնդրում ենք օգտվել շրջանցիկ ճանապարհից: Ճանապարհի մասնակի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
|
|
|
22.10.25
Իրազեկում. գործարկվելու է շչակ
|
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Բերդ քաղաքում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |