17.09.24
Բերդ քաղաքում անցկացվել է ուսումնական վարժանք
|
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Բերդ քաղաքում անցկացվել է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացում» թեմայով ուսումնական վարժանք: Վարժանքին մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, օգնականները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ոլորտային պատասխանատուները, այլ աշխատակիցներ, ՀՀ ՆԳՆ ՓԾ Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը, այլք: ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Ուլիխանյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանը հանգամանորեն ներկայացրել ...
Մանրամասն |
|
16.09.24
Ուշադրություն. գործարկվելու է էլեկտրաշչակ. խնդրում ենք չանհանգստանալ
|
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Բերդ քաղաքում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են քաղաքում տեղադրված էլեկտրական շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
16.09.24
Ընթացիկ աշխատանքներ՝ համայնքի բնակավայրերում
|
Համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման և այլ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես. Պառավաքարում ընթացքի մեջ են ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Վերին Կարմիրաղբյուրում իրականացվել են ներբնակավայրային ճանապարհների եզրերի, ընդհանուր տարածքների մաքրման, բարեկարգման, ինչպես նաև հանդամիջյան ճանապարհի(Մաֆլար) հարթեցման աշխատանքներ: Մովսեսում իրականացվել են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքներ: «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և պարբերաբար իրականացվում են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
12.09.24
Վերականգնվել է «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի 96 միավոր ցուցանմուշ
|
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի մասնագետները հերթական այցի շրջանակում մաքրել, ամրակայել, վերականգնել են «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի ավելի քան 96 միավոր ցուցանմուշ: Ինչպես տեղեկացրել է թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, մաքրվել ու վերականգնվել են հնագիտական և ազգագրական բաժնի մի շարք ցուցանմուշներ, մասնավորապես՝ զարդեր, զենքեր, ռազմական հանդերձանքի մասեր, օրորոց, խնոցի, դարբնի փուքս, ճախարակ, սափորներ, կովկիթներ, կողովներ, գաթանախշիկներ, գյուղատնտեսական աշխատանքային գործիքներ... «Թանգարանային ...
Մանրամասն |
|
09.09.24
«Վերնատուն» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Ջիվան Բաղդասարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը
|
Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Բերդի համայնքապետարանի աջակցությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվել է ծննդով չորաթանցի գեղանկարիչ Ջիվան Բաղդասարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարիչ Ռոմեո Մելիքյանը, Բերդի մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանը, «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, այլ հյուրեր: Ջիվան Բաղդասարյանի աշխատանքները «Վերնատուն» պատկերասրահում ներկայացված կլինեն մինչև հոկտեմբերի 30-ը։
|
|
09.09.24
Կայանալու է հանրային լսում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի վարչական կենտրոնի շենքում կայանալու է հանրային լսում:«Հայնախագիծ» ԲԲԸ-ն(տնօրեն՝ Գրիգոր Ազիզյան, հասցե՝ ք. Երևան, Չարենցի 1) ներկայացրել է նախագիծ՝ Բերդ համայնքի Նավուր բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու վերաբերյալ:Բերդի համայնքապետարանը, առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով, նախաձեռնել է հանրային լսում՝ բացահայտելու քաղաքացիների կարծիքը վերոնշյալ թեմայի շուրջ, արձանագրելու շահագրգիռ հանրության առաջարկություններն ...
Մանրամասն |
|
08.09.24
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակցներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատվել են «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը», «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը» և «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը»։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ ԹԵԺ ԳԻԾ` 81-40
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |