31.03.25
Ուշադրություն
|
Ապրիլի 18-ին, 19-ին, 20-ին՝ ժամը 12:00-20:00-ին, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (ք. Երևան, Ոսկերիչների 1) կայանալու է «Leasing Expo 2025 - բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը:Այն կազմակերպվում է Հայաստանում երրորդ անգամ՝ նպատակ ունենալով մեկ հարթակում միավորել ոլորտի առաջատար ընկերություններին և ներկայացնել տնտեսվարողների համար շահավետ լուծումներ:Ցուցահանդեսը տալիս է հնարավորություն.ունենալ փաթեթային լուծումներ բիզնեսի զարգացման համար,ձեռք բերել սարքավորումներ՝ լիզինգի հատուկ առաջարկներով,ստանալ անվճար խորհրդատվություն պետության կողմից սուբսիդավորվող պետական աջակցության ծրագրերի և այլ ծրագրերի վերաբերյալ,ծանոթանալ տեխնիկական նորարարություններին,ծանոթանալ լիզինգի ...
Մանրամասն |
|
28.03.25
Նորաշենում տարածքների բարեկարգման, խճապատման աշխատանքներ են իրականացվում
|
ՀՀ կառավարության «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում Նորաշենում մեկնարկել են կրթահամալիրի կառուցման շինարարական աշխատանքները: Բերդի համայնքապետարանը, աջակցելով դպրոցաշինության ծրագրին, կրթական գործընթացի բնականոն և արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով դպրոցին է տրամարդել Նորաշենի մշակույթի տան և հին գյուղապետարանի շենքերը: Համայնքապետարանը նախաձեռնել է շենքերի տարածքների բարեկարգման, խճապատման, խմելու ջրով ապահովման, վնասված էլեկտրալարերի վերանորոգման, ժամանակավոր սանհանգույցի կառուցման և այլ աշխատանքներ:
|
|
27.03.25
Ընթացիկ աշխատանքներ՝ Արծվաբերդում
|
Բերդ համայնքի բնակավայրերում մեկնարկել և շարունակվում են ճանապարհների բարեկարգման և այլ բնույթի ընթացիկ աշխատանքները: Արծվաբերդում՝ 10-րդ փողոցի՝ գրեթե անանցանելի դարձած հատվածում կառուցվել է սելավատար, տարածքը հարթեցվել և խճապատվել է: Իրականացվել են նաև մաքրման ու բարեկարգման աշխատանքներ այլ տարածքում: Աշխատանքները շարունակական են:
|
|
26.03.25
Գնահատե՛նք նրանց աշխատանքը, սրտացավ լինենք շրջակա միջավայրի նկատմամբ
|
Նրանք հոգ են տանում մեր բնակավայրերի և շրջակա միջավայրի մաքրության մասին՝ հաճախ աննկատ մնալով: Նրանք աշխատում են ամեն օր, առանց դադարի... Մեր բնակավայրերի մաքրությունն ապահովող սիրելի՛ աշխատակիցներ,ձեր աշխատանքը չափազանց կարևոր է և արժանի է բարձր գնահատականի: Շնորհակալություն ձեր ամենօրյա ջանքերի համար: Հարգելի՛ հայրենակիցներ, Գնահատե՛նք նրանց դժվարին աշխատանքը: Մաքուր պահենք մեր բակը, փողոցը, թաղամասն ու բնակավայրը: Սրտացավ լինենք շրջակա միջավայրի նկատմամբ:
|
|
25.03.25
«Բերդի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացել է ֆիզիկական դաստիարակության բաց պարապմունք
|
Այսօր՝ մարտի 25-ին, «Բերդի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացել է ֆիզիկական դաստիարակության բաց պարապմունք(մանկապարտեզի ֆիզիկական կուլտուրայի ղեկավար՝ Նաիրա Մանուչարյան): Պարապմունքին ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, այլ հյուրեր: «Բերդի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Ավալյանը, ընդգծելով պարապմունքի կարևորությունը, իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար: Պարապմունքի նպատակը նախադպրոցական ուսումնական հաստատություններին առաջադրված տարիքային չափորոշիչների պահանջին համապատասխան՝ երեխաների կարողունակությունը զարգացնելն է:
|
|
24.03.25
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանն իրականացնում է շրջանավարտների համայնքի զարգացման ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից մեկը շրջանավարտների տվյալների բազայի ստեղծումն է։ ԵՊՀ-ի նպատակներից է ապահովել շրջանավարտների հետ հետադարձ կապ և ամրացնել համալսարանականների համայնքը՝ իրագործելով բազմաթիվ ծրագրեր հօգուտ համալսարանի զարգացման, միաժամանակ աջակցել շրջանավարտներին իրենց նախաձեռնություններում։ Եթե Դուք ԵՊՀ շրջանավարտ եք, բուհը կարևորում է Ձեզ հետ մշտական կապի ապահովումը և առաջարկում այցելել ԵՊՀ կայք ու լրացնել Շրջանավարտների ցանցին անդամակցելու հայտը՝ հետևյալ հղումով:
|
|
19.03.25
Ուշադրություն. կայանալու է հանրայն լսում
|
Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում (ք. Բերդ, Լևոն Բեկի 5, 3-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային լսում:ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրենի ժ/պ՝ Արթուր Պետրոսյան, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Հերացի 5/1) ներկայացրել է նախագիծ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երկհարկանի դիահերձարան կառուցելու վերաբերյալ: Բերդի համայնքապետարանը, առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |