10.11.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
|
Հարգելի՛ գործընկերներ, ավագանու անդամներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Ձևավորվելով 28 տարի առաջ՝ Տեղական ինքնակառավարման համակարգը բարեփոխումների և զարգացման երկար ճանապարհ է անցել: Համակարգի ամենօրյա կատարելագործումը, սակայն, այսօր էլ շարունակում է մնալ ժամանակի հրամայական: Բարեկեցիկ, ապահով, կայուն, զարգացած համայնքը ժողովրդավարական պետության առանցքային հենասյուներից մեկն է: Տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործմանը և համայնքի զարգացմանը նպատակաուղղված ձեր ջանքերն ու ներդրումն անչափ կարևոր և անփոխարինելի են: Վստահ եմ, որ շարունակելու եք նույն սրտացավությամբ, ...
Մանրամասն |
|
07.11.24
Նորաշենում ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ են իրականացվում
|
Նորաշենում ընթացքի մեջ են բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են 2024թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում` ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի համագործակցությամբ։ Ծրագրի արժեքը 75 888 000 ՀՀ դրամ է։ Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 18 972 000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրականացնում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը։
|
|
07.11.24
Ճանապարհների բարեկարգման աշխատանքները շարունակվում են
|
Համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման և այլ ընթացիկ աշխատանքները: Նորաշենում իրականացվել են գերեզմանատան ճանապարհի խճապատման, հենապատի կառուցման, ինչպես նաև ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման(հարթեցման, խճապատման) աշխատանքներ: «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և պարբերաբար իրականացվում են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
06.11.24
Համայնքի մի շարք մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում
|
2024թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ համայնքի մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում ըստ անհրաժեշտության վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Ընթացքի մեջ են Տավուշի, Արծվաբերդի, Այգեձորի, Այգեպարի, Մովսեսի, Չորաթանի, Չինչինի, Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզների, Բերդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի, Բերդի թիվ 3 մսուր-մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:Ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսված նաև Վերին Ծաղկավանի, Նավուրի, Չինարիի մանկապարտեզներում: Ծրագրի արժեքը 148 142 000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 29 628 400 ՀՀ դրամ(20%), ՀՀ կառավարության ներդրումը՝ ...
Մանրամասն |
|
05.11.24
Անցկացվել է «Մասնակցային և ներառական գործընթացները համայնքի զարգացման համատեքստում» թեմայով երկօրյա դասընթաց
|
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում Բերդ համայնքի ավագանու անդամների մասնակցությամբ անցկացվել է «Մասնակցային և ներառական գործընթացները համայնքի զարգացման համատեքստում» թեմայով երկօրյա դասընթաց:Դասընթացին ներկա են գտնվել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՄԱԶԾ փորձագետ, ծրագրի համակարգող Հասմիկ Մանասյանը:Դասախոսություններով հանդես են եկել ՄԱԶԾ փորձագետներ Կարեն Հովհաննիսյանը և Աբրահամ Արտաշեսյանը:Դասընթացի նպատակն է բարելավել ՀՀ համայնքների ավագանու անդամների գիտելիքները և հմտությունները, ...
Մանրամասն |
|
04.11.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
|
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու ձեր առանցքային դերը հասարակության սոցիալական պաշտպանության, տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգման գործում:Չափազանց բարձր գնահատելով ձեր անսահման նվիրումն ու ջանքերը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին աջակցելու հարցում` խորին երախտագիտությունս եմ հայտնում բարձր պատասխանատվության, անձնվեր աշխատանքի, սրտացավության, հոգատարության, ապրումակցելու կարողության համար:Բազում հաջողություններ և ձեռքբերումներ եմ մաղթում ձեր դժվարին ...
Մանրամասն |
|
04.11.24
Հանրային լսման հրավեր
|
Հարգելի' հայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, սիրով հրավիրում ենք Բերդի համայնքապետարան(3-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ)` մասնակցելու Բերդ խոշորացված համայնքի 2025թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսմանը։ Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |