28.07.25
Կայացել է հայրենասիրական և սիրված երգերի երեկո
|
Մեր հայրենակից, երգիչ-երգահան Տիգրան Դարբինյանի և Բերդի երիտասարդների նախաձեռնությամբ, համայնքապետարանի աջակցությամբ` հուլիսի 26-ին կայացել է հայրենասիրական և սիրված երգերի երեկո։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել երգիչ-երգահաններ Տիգրան Դարբինյանին, Խաչիկ Արենցուն, երգիչներ Հայկ Սարգսյանին, Համոյին(Հմայակ Ադիյան) և Սիփան Հովհաննիսյանին` Վարդավառի նախօրեին համայնքի բնակիչներին ջերմություն և բարձր տրամադրություն փոխանցելու համար։ Տիգրան Դարբինյանը նշել է, որ Բերդ համայնքի հանդիսատեսի համար ելույթ ունենալը մանկության երազանք է եղել։ Նա հավաստիացրել է, որ նմանաբնույթ նախաձեռնությունները շարունակական են լինելու։
|
|
27.07.25
Վարդավառը՝ Բերդում
|
Բերդի համայնքապետարանի, Բերդի մշակույթի տան և ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի համագործակցությամբ այսօր համայնքապետարանի դիմահայաց հրապարակում Վարդավառին նվիրված միջոցառում է կայացել: Այն ուղեկցվել է ջրոցի խաղերով՝ ջրցան մեքենաների մասնակցությամբ, փրփուրով շոուով, ժամանցային ծրագրով, ազգային պարերով: Վարդավառին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև համայնքի բնակավայրերում՝ մշակույթի տների և ՀՀ ՆԳՆ ՔՊՎ ՔՊՈւՀԿ թիվ 115 Տաուշի ՀՕՊ հրշեջ-փրկարարական ջոկատների համագործակցությամբ: Լուսանկարները լրացվում են:
|
|
25.07.25
Տոնե՛նք Վարդավառը միասին
|
Բերդի համայնքապետարանը, Բերդի մշակույթի տան և ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի հետ համագործակցությամբ, հուլիսի 27-ին սիրով հրավիրում է բոլորիդ համայնքապետարանի դիմահայաց հրապարակ՝ միասին տոնելու մեր տարածաշրջանում ամենասիրված ու սպասված տոներից մեկը՝ Վարդավառը(Տավուշում` Վըրթիվերը): Սպասվում են` փրփուրով շոու, վարդավառյան ավանդական ջրոցի և այլ խաղեր, ջրցան ավտոմեքենա, ուրախ ժամանցային ծրագիր, այլ անակնկալեր: Մեկնարկը՝ ժամը 12:00-ին: Տևողությունը՝ ժամը 12:00-14:00: Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
|
23.07.25
Հացահատիկի բերքահավաքն ընթացքի մեջ է
|
Հուլիսի 7-ին մեկնարկել և ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը: Բերքահավաքն արդեն ավարտվել է Պառավաքար, Չինարի, Այգեձոր, Չորաթան, Ներքին Կարմիրաղբյուր և Վարագավան բնակավայրերում: Հացահատիկահավաք կոմբայնները սարքին վիճակում են, և նրանց տեղաշարժը համայնքի բնակավայրերում իրականացվում է ըստ ժամանակացույցի:
|
|
22.07.25
«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում առկա են մի շարք թափուր աշխատատեղեր
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում առկա են մի շարք թափուր աշխատատեղեր: Պահանջվում են՝ վարորդներ, բանվորներ, այգեպաններ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ: Հեռ.` 093 03 70 17
|
|
21.07.25
Իծաքարում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Իծաքար բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
19.07.25
Կայանալու է հայրենասիրական երգերի երեկո
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ Բերդ համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ, Բերդի համայնքապետարանի աջակցությամբ, հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, համայնքապետարանի հարակից հրապարակում կայանալու է հայրենասիրական երգերի երեկո՝ երգիչ-երգահաններ Տիգրան Դարբինյանի, Խաչիկ Արենցու, երգիչներ Հայկ Սարգսյանի, Համոյի և Սիփան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |