02.12.24
Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող հարցեր
|
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել: Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Քննարկվել են մանկապարտեզների շենքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին և նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ 2024թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ համայնքի մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում ըստ անհրաժեշտության վերանորոգման ...
Մանրամասն |
|
28.11.24
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:Oրվան ընդառաջ՝ «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկան շարժական լաբորատոր-գործիքային և նմուշառման ծառայությունների մատուցման գործընթացի շրջանակում անվճար հիմունքներով կիրականացնի ՄԻԱՎ-ի ախտորոշիչ սկրինինգային հետազոտություն:Ներկայացնում ենք այցելությունների ժամանակացույցը՝Նոյեմբերի 28Այգեպար, վարչական կենտրոնի հարակից տարածք, ժամը 13: 00-ից:Նոյեմբերի 29Ներքին Կարմիրղբյուր, վարչական կենտրոնի և դպրոցի հարակից տարածք, ժամը 13:00-ից:Նոյեմբերի 30Չինարի, վարչական կենտրոնի հարակից տարածք, ժամը 13:00-ից:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկա:Հեռ.՝ 098 23 63 63Էլ.հասցե՝ hamlet13@mail.ru Հիշեցնենք, ...
Մանրամասն |
|
27.11.24
Մովսեսում կառուցվում է շուրջ 80մ երկարությամբ աստիճանավանդակ
|
Մովսեսում ընթացքի մեջ են բնակավայրի ֆուտբոլի մարզադաշտից դեպի «Երեք աղբյուր» ձգվող շուրջ 80 մ երկարությամբ աստիճանավանդակի կառուցման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են Բերդի համայնքապետարանի միջոցներով:
|
|
26.11.24
Հանրային լսում. ներկայացվել է Բերդ խոշորացված համայնքի 2025թ.-ի բյուջեի նախագիծը
|
Այսօր` նոյեմբերի 26-ին, համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ կայացել է Բերդ խոշորացված համայնքի 2025թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսում։ Հանրային լսմանը ներկա են եղել համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, խորհրդական Լեռնիկ Բաբայանը, ներկայացուցիչներ՝ Բերդի համայնքապետարանից, համայնքային ենթակայության հիմնարկներից և հասարակական կազմակերպություններից, այլք: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, իր երախտագիտությունն է հայտնել հանրային լսմանը մասնակցելու համար:Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և գնումների բաժնի պետ Արթուր Թումանյանը ներկայացրել են Բերդ համայնքի ...
Մանրամասն |
|
13.11.24
Ընթացքի մեջ են Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, Նավուր բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքները
|
2024թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ընթացքի մեջ են Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգման, հորերի կառուցման, Նավուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, ջրաչափերի և ջրաչափական դիտահորերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմել է 472 995 484 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 118 248 871 ՀՀ դրամ(25 %):
|
|
10.11.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
|
Հարգելի՛ գործընկերներ, ավագանու անդամներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Ձևավորվելով 28 տարի առաջ՝ Տեղական ինքնակառավարման համակարգը բարեփոխումների և զարգացման երկար ճանապարհ է անցել: Համակարգի ամենօրյա կատարելագործումը, սակայն, այսօր էլ շարունակում է մնալ ժամանակի հրամայական: Բարեկեցիկ, ապահով, կայուն, զարգացած համայնքը ժողովրդավարական պետության առանցքային հենասյուներից մեկն է: Տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործմանը և համայնքի զարգացմանը նպատակաուղղված ձեր ջանքերն ու ներդրումն անչափ կարևոր և անփոխարինելի են: Վստահ եմ, որ շարունակելու եք նույն սրտացավությամբ, ...
Մանրամասն |
|
09.11.24
Իրականացվել է «Գրքերի նվիրատվություն` Տավուշի սահմանամերձ համայնքներին» ծրագիրը
|
ԱՐՏ PR» ընկերությունն իր գործունեության 10-ամյակի առիթով նախաձեռնել է «Գրքերի նվիրատվություն` Տավուշի սահմանամերձ համայնքներին» ծրագիրը։ Այն մեկնարկել է Մովսես բնակավայրում և ամփոփվել Բերդի համայնքային գրադարանում։ «Նախաձեռնությանը շատ ակտիվ միացել են նաև անհատ գրողներ և պարզապես գրքասերներ, որոնք սիրով իրենց գրադարակներից գրքեր են տրամադրել, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Թեև այս անգամ ընդգրկել ենք միայն Չինարի, Մովսես, Բերդ և Այգեպար բնակավայրերը, բայց հետագայում անպայման մյուս բնակավայրերի գրադարանները ևս սիրով կներառենք։ Համարում եմ, որ սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, որովհետև ժամանակակից գրականությունը ակտիվ շրջանառվում է միայն մայրաքաղաքում, իսկ հեռավոր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |