Նպատակ | Քաղաքացիների սպասարկման գրասենյակի նպատակն է ՙմեկ պատուհան, մեկ կանգառ՚ սկզբունքի համաձայն քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումը, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացումը, քաղաքացու և քաղաքապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովումը: Բերդի քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) կողմից իրականացվող ՙՀամայնքների զարգացում Հարավային Կովկասում՚ ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ: |